Հանրագիտարանն այսօր ունի 3173 հայերեն հոդվածAzərbaycan dilində indiyədək cəmi 6.941 məqalə toplanıb. Bizə qoşulun! "Kənd meydanı"na baş çəkin və ya "Qaralama dəftəri" səhifəsində məqalələrin necə redaktə, islah və düzəliş edilməsini öyrənin
ეს არის ვიკიმედიის თავისუფალი მრავალენოვანი ენციკლოპედიის პროექტი.
ამჟამად ქართულ ენაზე დამუშავების პროცესშია 15,570 სტატია.
Ինքս էլ չեմ հասկանում ոչ ադրբեջաներեն, ոչ էլ վրացերեն, սակայն բնավ էլ հանճար պետք չի լինել հասկանալու համար, որ այս երեք պարբերությունն ուղղակի խայտառակություն է: Բարձր տեխնոլոգիաները գերակա ճյուղ հռակած երկիրը, որի ամենակրթված երիտասարդները <առյուծ են ճղում> տարբեր ֆորումներում, Վիքիփեդիայում ունի ընդամենը 3173 հայերեն հոդված: Վրացիները, որ մեր <առյուծ ճղողների> ներկայացմամբ ոչնչի ունակ չեն եւ նրանց փոխարեն ամեն ինչ ամերիկացիներն են անում ունեն 15570, իսկ <ոչխար պահող> ադրբեջանցիները 6941:
Երբ այս թվերը տեսա աչքերիս չէի հավատում:
Ցավալին այն է, որ ես գիտեմ նաեւ իմ հարցերի հնարավոր բոլոր պատասխանները: Հիմա կասեն գիտեք ադրբեջանն ու վրաստանը պետական մակարդակով ֆինանսավորում են իրենց լեզուներով հոդվածների հեղինակներին: Այ ադրբեջանցիներն օրինակ նավթի փողն են դնում, իսկ վրացիներն ամերիկյան գրանտները: Բա լավ, մեր ֆորումների <ռազմիկները> ինչով են զբաղբվում: Ամեն օր հարյուրավոր անիմաստ էջեր են լցվում, դրա փոխարեն գուցե ամեն մեկը մի հոդված գրի:
Կամ լավ, եթե նույնիսկ չեք գրում գոնե աղմուկ արեք: Մեր իշխանության 99% չգիտի Ինտերնետն ինչ է, բայց վստահ եմ կարելէ էն 1 տոկոսի միջոցով ինչ որ բանի հասնել:
