Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Ղարաբաղյան կարգավորումը, որքան էլ եռանախագահները պարբերաբար լավատեսական հայտարարություններ անեն, մեզ հայերիս համար մնում է անիրական, սարերի հետեւում մի բան, որ թվում է երբեք չի կայանալու: Մենք մի տեսակ անտարբեր հետեւում ենք ընթացքին վստահ լինելով, որ դա մի տեսակ խաղ է, որ կապ չունի ոչ իրական հողի, ոչ էլ մարդկանց հետ:
Թվում է թե ինչ անտարբերության մասին կարող է խոսք լինել, երբ արդեն մոտ մեկ տասնյակ <հողերի պաշտպանության> խմբակներ ու կազմակերպություններ են ստեղծված: Բայց խոսքն այդ տեսակ <ակտիվության> մասին չէ բնավ: Հարցն ավելի շուտ ինչ որ տեսակի համազգային համաձայնության մասին է, թե ում է պատկանում Ղարաբաղը, ով է իրավասու լուծել այդ հարցը: Միայն առաջին հայացքից կարելի է մտածել, թե այդպիսի հարցադրումն անիմաստ է: Բայց չէ, որ ակնհայտ է, որ փողզիջումն այնպիսի երեւույթ է, որին հնարավոր չէ հասնել համապետական համաձայնությամբ, ասենք: Այսինքն ղարաբաղյան կարգավորման ցանկացած տարբերակում հասարակությունը առնվազն երկու մասի կբաժանվի ինչն ակնհայտորեն կվտանգի համաձայնագրի ստորագրումը: Հետեւաբար հնարավոր փոխզիջման գնալուց առագ պետք է որոշել, թե ում է պատկանում Ղարաբաղը, ով կարող է որոշում ընդունել համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ու ամենակարեւորը, որ խոսքն այստեղ ոչ թե պաշտոնյաների մասին է այլ հասարակությունների: Ի վերջո պաշտոնյան եկենք համարենք հասարակական կամքի կրող:
 Եւ այսպես, որ հասարակությունը պետք է որոշի Ղարաբաղի ճակատագիրը

1. Ղարաբաղի այսօրվա բնակիչները
Միանշանակ է, որ Ղարաբաղի խնդիրը զուտ այնտեղ բնակվող մարդկանց խնդիրը չէ հետեւաբար Հայաստանի եւ Սփյուռքի հայերը երբեք չեն համաձայնի այս տարբերակին:

2. Ղարաբաղի այսօրվա բնակիչները եւ ղարաբաղցիները որ այսօր այնտեղ չեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով
տես տարբերակ 1

3. Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչությունը շատ բազմաշերտ է եւհասարակությունը միանշանակ կարծիք չունի փոխզիջման սահմանի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ սա թերեւս ամենահավանական տարբերակն է, նկատի ունենալով այսօրվա իրականությունը: Բայց եթե մի պահ պատկերացնենք իրավիճակ, երբ Հայաստանը համաձայն է, իսկ Ղարաբաղը` ոչ, կստացվի փակուղի, որից ելք չկա:

4. Սփյուռքը
Այս տարբերակը միանգամից պետք է հանել, նկատի ունենալով սույն երեւույթի հավաքական կամքը հասկանալու անհնարինությունը: Բայց Սփյուռքի նույնիսկ մի մասի անհամաձայնությունը կարող է լրջագույնս վտանգել կարգավորումը, եթե հիշենք թե ինչ կարեւոր է Հայաստանցիների համար սփյուռքի աջակցությունը:

Այս ամենը բերում է մի այլ պակուղու, երբ հասկանում ես, որ ասյ չորսից յուրաքանչյուրը միայնակ կարող է վիժեցնել կարգավորումը: Հետեւաբար մնում է միայն հասկանալ հայ հասարակության անտարբերությունը, չէ որ ոչ մի կարգավորում էլ չի լինի:

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars