Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հետաքրքիր մտքեր է արտահայտել ամերիկացի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Ըստ Ֆրիդի աշխարհի ղեկավարների մեջ լիքը հիմարներ կան ու հիմարկերի հատկապես մեծ կենտրոնացում կա Հարավային կովկասում: Պարզվում է նաեւ, որ կարելի է սիրախաղեր անել Սերբիայի անջատողականների հետ, իսկ Ռուսաստանի հետ երբեք չեն անի: Պարզվում է, որ Կոսովոն բացառիկ է միայն այն պատճառով, որ այնեղ ՄԱԿ-ի կառավարում է, կարելի է մտածել, որ եթե ամերիկացնիներն ուզեն ցանկացած կոնֆլիկտային գոտում ՄԱԿ-ի կառավարում մտցնելու պրոբլեմ կունենան:

Մի խոսքով միջայգային քաղաքականությունը լիակատար զոռբայության է վերածվում, ով ամերիկացիների կողմից է ունիկալ է, ով իրենց կողմից չէ ունիկալ չէ: Մնաց հասկանալ, թե ինչու չի ասել Լեռնային Ղարաբաղ ու պըրծ:

ՙՀԻՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ՚,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

 Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պնդելու է, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների կարգավորման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է սլովենացի լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ: ՙՆախ եւ առաջ, Կոսովոյի դեպքը բացառիկ է, քանի որ աշխարհում էլ ոչ մի տեղ ՄԱԿ-ը չի ղեկավարում մի տարածաշրջան` Անվտանգության Խորհրդի բանաձեւի համաձայն: Քանի որ ոչ մի այլ տեղ նման բան չկա, ակնհայտ է, որ տվյալ դեպքը նախադեպ չէ՚,- ասել է Դենիել Ֆրիդը:

 ՙՄենք կարծում ենք, որ Կոսովոն նախադեպ չէ ոչ Հարավային Օսեթիայի, ոչ Աբխազիայի, որ Մերձդնեստրի, ոչ Կորսիկայի, ոչ էլ Տեխասի համար: Ոչնչի համար: Մենք շարունակելու ենք պնդել դա: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի դա չօգտագործվի որպես նախադեպ, եւ մենք հույս ունենք, որ Ռուսաստանն այնպես կանի, որ դա չդառնա նախադեպ: Եթե նրանց մտահոգում է ապակայունացման վտանգը, նրանք պետք է աշխատեն մեզ հետ, այլ ոչ թե մի կողմից մտահոգվեն, իսկ մյուս կողմից` սիրախաղերով զբաղվեն անջատողականների հետ՚,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

 Դենիել Ֆրիդը նշել է, որ Ռուսաստանն ամուր հիմքեր ունի մտածելու Հարավային Կովկասում կայունության եւ բռնության հնարավոր բռնկումների վերաբերյալ: ՙԲնական է, մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր օրակարգի շուրջ, սակայն մեզ երբեմն զարմացնում է, որ Ռուսաստանն աջակցում է որոշ անջատողական անկլավներին՚,- ասել է դիվանագետը:

 ՙՄենք երբեք սիրախաղերով չէինք զբաղվի Ռուսաստանի անջատողականների հետ, դա կտրականապես բացառվում է: Եթե Ռուսաստանի որեւէ անջատողական խումբ սկսի պահանջներ դնել` հիմնվելով կոսովյան դեպքի վրա, մենք անմիջապես կմերժենք դրանք: Մենք անվերապահորեն աջակցում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությանն ու նույնն էլ ակնկալում ենք նրանից Վրաստանի եւ Մոլդովայի վերաբերյալ՚,- ասել է Դենիել Ֆրիդը:

 ՙՅուրաքանչյուր երկիր ունի իր հիմարները, եւ Հարավային Կովկասում այդ հիմարները կարող են շատ վնասներ հասցնել: Սակայն դա արդարացում չէ, քանի որ հիմարներ կան բոլոր կողմերի մոտ: Պատասխանատու կառավարությունները պետք է աշխատեն միասին, որպեսզի զսպեն հիմարներին մեզ վատ իրավիճակների մեջ ներքաշելուց: Մենք ցանանում ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ նպատակով՚,- ասել է ամերիկացի դիվանագետը:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new



Poll #1107517 Ապագա վարչապետը
Open to: All, results viewable to: All

Ռոբերտ Քոչարյանը կդառնա արդյոք ՀՀ վարչապետ նախագահական ընտրությունից հետո

View Answers

Այո
5 (38.5%)

Ոչ
8 (61.5%)




Նկատի ունենալով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում քաղաքական իրադարձությունները շատ հաճախ կրկնում են միմյանց, այդ առթիվ առաջարկում եմ այս քվեարկությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր համաձայնել է ստանձնել վարչապետի պաշտոնը` եթե առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մարտի սկզբին կայանալիք ընտրությունների արդյունքում դառնա նախագահ:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը կարծիք է հայտնում, թե այս հայտարարությունը «եւս մեկ անգամ հաստատում է, որ Մեդվեդեւը կընտրվի նախագահ»:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում Պուտինը հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում մտադիր չէ վերափոխել իշխանության բաժանումը նախագահի եւ վարչապետի միջեւ: Այժմ Ռուսաստանում վարչապետը շատ ավելի թույլ դերակատար է, քան նախագահը:

Հ.Գ. Շնորհակալություն Ուզողին` տեխնիկական աջակցության համար
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Համաձայնեք, որ ռուսական բանակն առանց ոտի փաթաթանի ու սապոգի, դժվար է պատկերացնել, բայց ինչպես ասում են 21-րդ դարն  իր խոսքն ասում է:  Դե ինչ ուսական բանակը վերջապես հրաժարվում է կիրզովի սապոգներից եւ պորտյանկաներից: Դրանք կօգտագործեն միայն պատվո պահակախմբի եւ հատուկ կլիմայական պայմաններում տեղակայված զորամասերը: Պատկերացնում եմ, եթե զինվոր լինեի որքան կուրախանայի:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2008-ից կարող է դառնալ այդ երկրի վաչապետը։ Հիշեցնենք, որ եկող գարնանը լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը, եւ, ըստ Սահմանադրության, նա չի կարող նախագահ առաջադրվել երրորդ անգամ։
Երեկ Պուտինի ելույթով է սկսվել ՌԴ խոշորագույն կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» համագումարի բացումը։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագիր է հայտարարել «Պուտինի պլանը», ինչի առթիվ նախագահը բարեկամաբար նկատել է, որ անձնավորել պետք չէր՝ այդ պլանի հեղինակը հսկայական կոլետիվ է, որն ընդգրկում է պետական հիմնական կառույցները։
Այդ պլանում մեծ է եղել նաեւ «Միասնական Ռուսաստանի» դերակատարությունը, ասել է Պուտինը, որն այդ կուսակցության նախաձեռնողներից էր։
Ելույթից հետո նա ստիպված է եղել եւս մեկ անգամ ամբիոն բարձրանալ։ Համագումարի պատվիրակները նրան են դիմել զանազան կոչերով։ Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը, ոմանք խնդրել են իրենց կուսակցություն ընդունվել, մյուսները՝ նախագահ մնալ երրորդ ժամկետով, ուրիշները՝ գլխավորել «Միասնական Ռուսաստանի» համամասնական ցուցակը, նախագահական ընտրություներից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը՝ ներկա քաղաքական կուրսի պահպանման եւ շարունակության համար։
Բարձրանալով ամբիոն՝ առաջին երկու առաջարկություններին նախագահը բացասական պատասխան է տվել։ Ինչպես բնակչության մեծ մասը, ինքը չէր ցանկանա փոխել իր՝ անկուսակցականի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է երրորդ ժամկետին, ապա, Պուտինի համոզմամբ, «կոռեկտ չէ» կոնկրետ անձի համար Սահմանադրություն փոխել. «Նույնիսկ եթե նրան անվերապահ վստահում են, կոռեկտ չէ»,–ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Պուտինը միանգամայն իրատեսական է համարել կառավարությունը գլխավորելու առաջարկությունը, բայց այդ մասին վաղ է համարել խոսել՝ առաջադրելով երկու պայման. «Նախ՝ «Միասնական Ռուսաստանը» պետք է հաղթի դեկտեմբերի 2—ի ընտրություններում, երկրորդ՝ երկրի նախագահ պետք է ընտրվի պարկեշտ եւ գործունակ մարդ, որի հետ հնարավոր կլինի գործակցված աշխատել»։
Ռուսաստանի քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի կարծիքով՝ չկան օրենսդրական նորմեր, որոնք արգելեն նախագահին՝ Պետդումայի պատգամավոր առաջադրվել։ <ՀՀ>

Հայաստանյան սցենարներից ամենահավանականն այն է, որ մոտ ապագայում համատեղ համագումար կհրավիրեն Հանրապետական կուսակցությունն ու Բարգավաճ Հայաստանը եւ կհայտարարեն միաձուլման մասին: Նոր կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հենց կարող է գլխավորել կառավարությունը նախագահական ընտրությունից հետո:

ՀԱՎԵԼՈՒՄ. Պուտինի  հայտարարությունը  անարձագանք չի մնացել նաև  Երևանում: ՙՆման լուծումը բացառված չէ Հայաստանում  և չի հակասում մեր  սահմանադրությանը՚,- այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

ՄԵՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՐԵՎԱՆԸ

  • Sep. 26th, 2007 at 8:48 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Ադրբեջանի քաղաքացիները չեն մասնակցել Մոսկվայի ՙՄետրոպոլ՚ կազինոյում տեղի ունեցած փոխհրաձգությանը: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հաղորդել է Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի Մոսկվայի տարածաշրջանային կազմակերպության նախագահ Իլգար Հաջիևը:
Աղբյուրի
համաձայն, Տվերյան միջշրջանային դատախազությունում, որտեղ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, հաղորդել են, որ տեղեկություններ չունեն միջադեպին ադրբեջանցիների մասնակցության վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մոսկվայի ՙՄետրոպոլ՚ հյուրանոցում անցած գիշեր տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՙԳրեյթ Վելլի՚ ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Նախնական տեղեկությունների համաձայն, ընդհարում է տեղի ունեցել Կովկասի երկրների քաղաքացիների միևջև:

Համաձայնեք, որ Ադրբեջանցիները լրիվ ցնդել են, ախր ձեզ ով էր կասկածում, որ դուք ինչ որ բան եք ասում, կամ Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի Մոսկվայի տարածաշրջանային կազմակերպության նախագահ Իլգար Հաջիևը ինչ գիտի կապ ունեք թե չէ: Տեսնես մենք էլ ենք իրենց կարծիքով էսքան զվարճալի:

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Ամեն անգամ, երբ այս կամ այն ռուս պաշտոնյան որեւէ հիմարություն է անում, մտածում ես, թե լավ մարդ է սպրդել է, կամ մեծ երկիր է էս պաշտոնյան էլ ահնաջող է ստացվել: Բայց Վրաստանում Ռուսաստանի դեսպանի այս մտքերը ուղղակի անցնում են բոլոր սահմանները:

Посла РФ в Грузии Вячеслава Коваленко вызвали в МИД республики в связи с его недавними высказываниями, сделанными на конференции, организованной Фондом единения русского и грузинского народов. Об этом сообщает РИА Новости со ссылкой на пресс-атташе посольства Зарину Габиеву.

По информации "Интерфакса", Коваленко заявил следующее: "Вас, грузин, здесь проживает всего три миллиона человек, вы стали реликтовым и вымирающим народом. Россия сможет переварить демографические трудности, но вы, грузины, не справитесь с этой проблемой, вы исчезнете".

В посольстве признали, что "фраза была произнесена", однако, как утверждают в диппредставительстве, ее "неправильно интерпретировали и вырвали из контекста". По словам пресс-атташе, посол имел в виду, что "смертность в Грузии превышает рождаемость". Отметим, что сотрудница посольства не привела конкретных выражений, которые использовал на упомянутой конференции Вячеслав Коваленко.

Недовольство высказываниями посла уже выразил лидер парламентского большинства республики Георгий Бокерия. "Считаю, что заявления подобного рода для дипломата крайне некорректны, тем более со стороны государства, которое проявляет к Грузии агрессию", - сказал депутат.

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars