Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2008-ից կարող է դառնալ այդ երկրի վաչապետը։ Հիշեցնենք, որ եկող գարնանը լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը, եւ, ըստ Սահմանադրության, նա չի կարող նախագահ առաջադրվել երրորդ անգամ։
Երեկ Պուտինի ելույթով է սկսվել ՌԴ խոշորագույն կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» համագումարի բացումը։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագիր է հայտարարել «Պուտինի պլանը», ինչի առթիվ նախագահը բարեկամաբար նկատել է, որ անձնավորել պետք չէր՝ այդ պլանի հեղինակը հսկայական կոլետիվ է, որն ընդգրկում է պետական հիմնական կառույցները։
Այդ պլանում մեծ է եղել նաեւ «Միասնական Ռուսաստանի» դերակատարությունը, ասել է Պուտինը, որն այդ կուսակցության նախաձեռնողներից էր։
Ելույթից հետո նա ստիպված է եղել եւս մեկ անգամ ամբիոն բարձրանալ։ Համագումարի պատվիրակները նրան են դիմել զանազան կոչերով։ Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը, ոմանք խնդրել են իրենց կուսակցություն ընդունվել, մյուսները՝ նախագահ մնալ երրորդ ժամկետով, ուրիշները՝ գլխավորել «Միասնական Ռուսաստանի» համամասնական ցուցակը, նախագահական ընտրություներից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը՝ ներկա քաղաքական կուրսի պահպանման եւ շարունակության համար։
Բարձրանալով ամբիոն՝ առաջին երկու առաջարկություններին նախագահը բացասական պատասխան է տվել։ Ինչպես բնակչության մեծ մասը, ինքը չէր ցանկանա փոխել իր՝ անկուսակցականի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է երրորդ ժամկետին, ապա, Պուտինի համոզմամբ, «կոռեկտ չէ» կոնկրետ անձի համար Սահմանադրություն փոխել. «Նույնիսկ եթե նրան անվերապահ վստահում են, կոռեկտ չէ»,–ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Պուտինը միանգամայն իրատեսական է համարել կառավարությունը գլխավորելու առաջարկությունը, բայց այդ մասին վաղ է համարել խոսել՝ առաջադրելով երկու պայման. «Նախ՝ «Միասնական Ռուսաստանը» պետք է հաղթի դեկտեմբերի 2—ի ընտրություններում, երկրորդ՝ երկրի նախագահ պետք է ընտրվի պարկեշտ եւ գործունակ մարդ, որի հետ հնարավոր կլինի գործակցված աշխատել»։
Ռուսաստանի քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի կարծիքով՝ չկան օրենսդրական նորմեր, որոնք արգելեն նախագահին՝ Պետդումայի պատգամավոր առաջադրվել։ <ՀՀ>

Հայաստանյան սցենարներից ամենահավանականն այն է, որ մոտ ապագայում համատեղ համագումար կհրավիրեն Հանրապետական կուսակցությունն ու Բարգավաճ Հայաստանը եւ կհայտարարեն միաձուլման մասին: Նոր կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հենց կարող է գլխավորել կառավարությունը նախագահական ընտրությունից հետո:

ՀԱՎԵԼՈՒՄ. Պուտինի  հայտարարությունը  անարձագանք չի մնացել նաև  Երևանում: ՙՆման լուծումը բացառված չէ Հայաստանում  և չի հակասում մեր  սահմանադրությանը՚,- այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars