Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Երբեւէ նայել եք քարտեզին ընտրությունների ազատ եւ արդար անցկացման տեսանկյունից: Նկատի ունեմ, ուշադրություն դարձրել եք արդյոք, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Նայեք քարտեզին, մեզնից արեւմուտք բոլոր ընտրությունները գնահատվում են ԵԱՀԿ չափանշներին համապատասխան, իսկ մեզնից արեւելք` ոչ ժողովրդավարական: Աշխարհը բաժանված է երկու մասի, ժողովրդավար եւ բռնապետական, ու մենք հենց այդ սահմանային գծի վրա ենք:

 Ընդ որում արժանահիշատակ է նաեւ փաստը, որ վերոհիշյալ սահմանը դեռ մի քանի տարի առաջ շատ մեզնից հեռու էր: Բայց ուկրաինական եւ վրացական ընտրությունների <դրական> գնահատականից հետո, սահմանային գիծը տեղափոխվեց դեպի Ռուսաստան եւ Հայաստան:

Ի դեպ խոսելով սահմանային գծի մասին հատուկ պետք է ընդգծել, որ դա ընտրություններին տրվող գնահատականի, այլ ոչ թե ընտրական պրոցեսի օբյեկտիվ որակի հարց է: Այստեղ միանգամից արժե հիշել վրացական վերջին ընտրությունը:

 Ինչեւե, խոսենք մեր խնդիրներից: Սահմանին լինելը բոլորն են հասկանում, թե ինչ վտանգավոր բան է, ի վերջո կռիվները ամենաշատ վնասը հենց սահմանային երկրներին են պատճառում: Բայց սահմանին լինեը նաեւ ընտրության հնարավորություն է տալիս: Ի վերջո մենք կարող ենք ընտրել մեզնից արեւմուտք ընկած ճամբարը եւ դասվել <ժողովրդավարական> երկրների շարքին կամ էլ հակառակը: Ընդ որում հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ ընտրության մեջ մենք իսկապես ազատ ենք: Ինչպես դարեր շարունակ լինելով քրիստոնության եւ մահմեդականության սահմանը, այսօր եւս ընտության առաջ ենք: Ու թերեւս Հայաստանը այդպիսին է լինելու հավերժ…

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Կենդանի մատյանում հաճախ են վեճերը ազգայնականների եւ լիբերալների միջեւ: Ի սկզբանե պայմանավորվենք, որ անվանումները պայմանական են: Այս վեճը սկսվել է անկախ Հայաստանի գոյության առաջին օրը: Վեճն իհարկե վաղուց կար, բայց երբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտություն առաջացավ վերջապես ընտրություն կատարել: Եւ այս առումով հատկանշական է  Վազգեն Մանուկյանի հայտնի վեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իրականում այդ վեճը շարունակվում է մինչ օրս: Անունները կարելի է փոխել, իսկ վեճի էությունը նույնն է: Երիտասարդների համար համառոտ ներկայացնեմ վեճի էությունը: Վազգեն Մանուկյանն ասում էր, որ հայ ժողովուրդը համաշխարհային ազգ է, հետեւաբար առաքելություն ունի: Տեր-Պետրոսյանի հայտնի բանաձեւը հնչում էր այսպես. «Ոչ, Հայաստանը սովորական երկիր է, հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է»:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Երիտասարդ Ռ.Քոչարյանն ու Ս.ՍարգսյանըԿատակ չի, իսկապես կարելի է շատ բան իմանալ կայքէջերից: Թվում է ինչ կարող է լինել այնտեղ, հազար անգամ սրբագրած, հարյուր անգամ ծանրութեթեւ արած տեղեկություններ են տեղադրվում այդ էջերում: Բայց արի ու տես... Դե պարզ է բոլորի կայքերում էլ կա տեղեկատվական բաժին, ծրագրերն են հրապարակված, ելույթներն են՝ հաճախ նաեւ տեսանյութերի տեսքով: Ամեն թեկնածու էջը կառուցելիս բնականաբար գերակշող մասը ստանդարտ տեղեկատվությամբ է լցրել, բայց բոլորն անխտիր փորձել են ինչ որ բանով առանձնանալ: Ահա հենց այդ էքսկյուզիվ մասերն էլ խիստ հետաքրքրական են թեկնածուների արժեքային համակարգը, առաջնահերթություններն ու ճաշակը բնորոշելու համար:

ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

  • Jan. 7th, 2008 at 8:23 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Գիտեի, որ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ՕԵԿ-ի <ամենատղամարդ> անդամներից է, բայց որ լավ հումոր էլ ունի չգիտեի:  Եվ ահա այսօր տիկին Բիշարյանը լավ հումոր է արել, մասնավորապես, որ եթե Հայաստանում էլ կիրառվեն վրացական նախագահական ընտրության տեխնոլոգիաները, ապա Սերժ Սարգսյանը կհաղթի կես տուրում:  Էս ֆոնին հատկապես ցնցում են արեւմտյան ղեկավարների բոցավառ շնորհավորանքները: Ինչ եք կարծում ցինիզմը քաղաքականության մայրն է, թե հայրը:

ԿՌԱՀԱԽԱՂ

  • Dec. 21st, 2007 at 8:54 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Կռահեք թե ով որ տեղում է: Գելափը հրապարակել է դեկտեմբերյան հարցման տվյալները: Դե առաջին տեղը պարզ է Սերժ Սարգսյան: Երկրորդը գրված է թե ով է: Երրորդ տեղում պիտի որ Արթուր Բաղդասարյանը լինի: Չորրորդը. իմ կարծիքով սաենսացիոն արդյունք է ցույց տվել Վահան Հովհաննիսյանը: Մնացածը չգիտեմ, երեւի Գեղամյան, Մանուկյան, ԼՏՊ եւ այլն...
Դուք ինչ կասեք...
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new



Poll #1107517 Ապագա վարչապետը
Open to: All, results viewable to: All

Ռոբերտ Քոչարյանը կդառնա արդյոք ՀՀ վարչապետ նախագահական ընտրությունից հետո

View Answers

Այո
5 (38.5%)

Ոչ
8 (61.5%)




Նկատի ունենալով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում քաղաքական իրադարձությունները շատ հաճախ կրկնում են միմյանց, այդ առթիվ առաջարկում եմ այս քվեարկությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր համաձայնել է ստանձնել վարչապետի պաշտոնը` եթե առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մարտի սկզբին կայանալիք ընտրությունների արդյունքում դառնա նախագահ:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը կարծիք է հայտնում, թե այս հայտարարությունը «եւս մեկ անգամ հաստատում է, որ Մեդվեդեւը կընտրվի նախագահ»:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում Պուտինը հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում մտադիր չէ վերափոխել իշխանության բաժանումը նախագահի եւ վարչապետի միջեւ: Այժմ Ռուսաստանում վարչապետը շատ ավելի թույլ դերակատար է, քան նախագահը:

Հ.Գ. Շնորհակալություն Ուզողին` տեխնիկական աջակցության համար
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2008-ից կարող է դառնալ այդ երկրի վաչապետը։ Հիշեցնենք, որ եկող գարնանը լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը, եւ, ըստ Սահմանադրության, նա չի կարող նախագահ առաջադրվել երրորդ անգամ։
Երեկ Պուտինի ելույթով է սկսվել ՌԴ խոշորագույն կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» համագումարի բացումը։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագիր է հայտարարել «Պուտինի պլանը», ինչի առթիվ նախագահը բարեկամաբար նկատել է, որ անձնավորել պետք չէր՝ այդ պլանի հեղինակը հսկայական կոլետիվ է, որն ընդգրկում է պետական հիմնական կառույցները։
Այդ պլանում մեծ է եղել նաեւ «Միասնական Ռուսաստանի» դերակատարությունը, ասել է Պուտինը, որն այդ կուսակցության նախաձեռնողներից էր։
Ելույթից հետո նա ստիպված է եղել եւս մեկ անգամ ամբիոն բարձրանալ։ Համագումարի պատվիրակները նրան են դիմել զանազան կոչերով։ Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը, ոմանք խնդրել են իրենց կուսակցություն ընդունվել, մյուսները՝ նախագահ մնալ երրորդ ժամկետով, ուրիշները՝ գլխավորել «Միասնական Ռուսաստանի» համամասնական ցուցակը, նախագահական ընտրություներից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը՝ ներկա քաղաքական կուրսի պահպանման եւ շարունակության համար։
Բարձրանալով ամբիոն՝ առաջին երկու առաջարկություններին նախագահը բացասական պատասխան է տվել։ Ինչպես բնակչության մեծ մասը, ինքը չէր ցանկանա փոխել իր՝ անկուսակցականի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է երրորդ ժամկետին, ապա, Պուտինի համոզմամբ, «կոռեկտ չէ» կոնկրետ անձի համար Սահմանադրություն փոխել. «Նույնիսկ եթե նրան անվերապահ վստահում են, կոռեկտ չէ»,–ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Պուտինը միանգամայն իրատեսական է համարել կառավարությունը գլխավորելու առաջարկությունը, բայց այդ մասին վաղ է համարել խոսել՝ առաջադրելով երկու պայման. «Նախ՝ «Միասնական Ռուսաստանը» պետք է հաղթի դեկտեմբերի 2—ի ընտրություններում, երկրորդ՝ երկրի նախագահ պետք է ընտրվի պարկեշտ եւ գործունակ մարդ, որի հետ հնարավոր կլինի գործակցված աշխատել»։
Ռուսաստանի քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի կարծիքով՝ չկան օրենսդրական նորմեր, որոնք արգելեն նախագահին՝ Պետդումայի պատգամավոր առաջադրվել։ <ՀՀ>

Հայաստանյան սցենարներից ամենահավանականն այն է, որ մոտ ապագայում համատեղ համագումար կհրավիրեն Հանրապետական կուսակցությունն ու Բարգավաճ Հայաստանը եւ կհայտարարեն միաձուլման մասին: Նոր կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հենց կարող է գլխավորել կառավարությունը նախագահական ընտրությունից հետո:

ՀԱՎԵԼՈՒՄ. Պուտինի  հայտարարությունը  անարձագանք չի մնացել նաև  Երևանում: ՙՆման լուծումը բացառված չէ Հայաստանում  և չի հակասում մեր  սահմանադրությանը՚,- այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Poland bans OSCE poll observers

 

Poland has said it will not allow the Organisation for Security and Co-operation in Europe to monitor its parliamentary elections next month. The foreign ministry in Warsaw said Poland did not need observers because it was a well-established democracy. The OSCE, which often sends monitors to cover polls in its member states, voiced surprise at Poland's move.

'Faux pas'

"The OSCE asked Poland to admit observers for the election but Poland rejected the proposal, underlining that Poland is a democracy," Polish Foreign ministry spokesman Robert Szaniawski said.

"It's a standard procedure that it is the country that invites OSCE observers for elections, so in this case OSCE made a faux pas," he added. A spokeswoman for the OSCE poll monitoring group described the situation as "unusual".

"A monitoring mission has nothing to do with what we think of the state of democratic practices in a country," Urdur Gunnarsdottir was quoted as saying by Reuters news agency.

Poland is one of the 56 members of the OSCE, whose election monitoring headquarters are based in Warsaw.

As well as monitoring elections in undemocratic countries, the OSCE sends teams to nations likes France and the United States, the BBC's Adam Easton in Warsaw says.

Although Polish Prime Minister Jaroslaw Kaczynski has been accused of abusing the state's power, nobody seriously believes that his government is preparing to rig the polls, our correspondent says.

He adds that the government's refusal to co-operate has been widely criticised in Poland.

Some Western diplomats also say Russia could use Warsaw's example as an excuse to prevent observers from attending its elections later this year.

http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/7008373.stm

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ տասը տարի հետո հայտնվեց Տեր-Պետրոսյանը եւ մի լավ բան ասելու փոխարեն, էլի ասաց. «Վատ եք ապրելու, ամեն ինչ վատ է լինելու»: Ասաց հերիք չի, խոսեց Նիկոլի  ու  Արամ  Սարգսյանի  բառերով... Բա արժեր 10 տարի լռել ու հետո այդպես վարադառնալ:

 «Անկախության 16-րդ տարին, թեեւ թվում է շատ սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները, ես համարում են սա շրջադարձային տարի է, -երկար տարիների լռությունից հետո ասաց նա,- մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ, մեծ երկընտրանքի առջեւ. ունենք երկու ճանապարհ. մեկը պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն` պետություն, ավելի շուտ իշխանություն վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի ռեժիմների շարքը, եւ այս իշխանությունների գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից. ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելն ու այս համակարգից ազատվելն է»:

Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Ռեբերտ Քոչարյանի համար մի քանի տարի եւ հսկայական ջանքեր պահանջվեցին, որպեսզի կարողանա կանգնեցնել հասարակական դատաստան կազմակերպելու պահանջները: Այն ժամանակ թերեւս Քոչարյանը լրացուցիչ վարկանիշ ձեռք կբերեր, եթե կազմակերպեր թեկուզ ոչ անձամբ Տեր-Պետրոսյանի, այլ նրա շրջապատի դատավարությունը: Էլ չեմ խոսում Վանոյի մասին: Դե իսկ Խաչիկ Սուքիասյանը, որ Վանոյի անձնական օլիգարխն էր, ավելի ծաղկեց Քոչարյանի օրոք:
Գուցե սա նկատի ունի Տեր-Պետրոսյանը, երբ հանցագործ է անվանում Քոչարյանի իշխանությունը:

Երեւի նկատի ունի Քոչարյանի հանցագործ անգործությո՞ւնը իր ռեժիմը պատժելու գործում:


Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars