Home

ՈՎ ԵՄՔ ՄԵՆՔ

  • Dec. 15th, 2007 at 7:30 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Մի օտարերկրացի հարցնում էր, թե ինչպիսին են հայերը: Գեղեցիկ են արդյոք հայուհիները: Ասացի տարբեր են, անշուշտ չքնաղ են, բայց տարբեր: Կան եւ բաց եւ թուխ մաշկով եւ մազերով հայեր: Ասեց սպասի Գուգլով նայենք ու նկարների որոնման բաժնում գրեց "armenians" ու առաջին երկու նկարները որ տեսանք հետեւյալներն էին.


Հետո իհարկե գտանք ինչ որոնում էինք, եւ նա հատուկ ուշադրություն չդարձրեց այս նկարներին: Բայց ես տխրեցի: Տխրեցի, որովհետեւ հասկացա որ ինչքան էլ ոմանք իրենք իրենց խաբեն միեւնույն է Ցեղասպանության հարցն է համացանցի հայերի ամենակարեւոր խնդիրը ուզեք թե չուզեք: Ես ճիշտն ասած կուզեի, որ չլիներ... Վստահ եմ աշխարհի բոլոր հայերը կուզենաին, որ չլինեին այս նկարնեը: Բայց քանի դեռ թուրքերը այսպիսին են ու աշխարհն էլ այսօրվանը, բոլորը կտեսնեն մեզ պատկերող այս նկարնեը, Գուգլը խաբել չգիտի:

ՀԱՎԵԼՈՒՄ. Քիչ առաջ կարդացի, որ նորոգման պատրվակով, աղավաղվում է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու դիմագիծը: Արդեն իսկ ջնջվել են եկեղեցու գմբեթի հայկական զարդաքանդակները, որոնց փոխարեն հայտնվել են մահմեդական նախշեր: Բագրատունիների շրջանում կառուցված հայկական ճարտարապետական գլուխգործոցը թուրքական ազգայնականության հերթական զոհն է դարձել:

Page Summary

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars