Շնորհակալություն եմ հայտնում հիշեցնելու համար:
- Դժբախտաբար առաջին տարում վիճակը մեզ բացարձակապես չի ուրախացնում: Նույնիսկ հետընթաց կա նախորդ տարվա համեմատ: Մասնավորապես սղաճը, որ մեր նախատեսածից բարձր էր: Մենք տարեկան սղաճը նախատեսել էինք ընդամենը տասը տոկոս, իսկ արդեն իններորդ ամիսն է, եւ մոտենում է 15 տոկոսի՝ 14,8 տոկոս: Իսկ սղաճը անմիջապես նշանակում է ժողովրդի կենսամակարդակի անկում: Մյուս կողմից՝ ի՞նչ է հաջողվել անել: Հաջողվել է որոշ կարգ ու կանոն հաստատել մասնավորապես հարկային, մաքսային համակարգերում: Եթե ոչ այս տարվա առաջին 3-4 ամիսը, ապա դրանից հետո մենք կարողացել ենք բյուջեի հարկային մուտքերն ապահովել 100 տոկոսով (նույնիսկ ավելի): Դրանով մենք կարողացել ենք գոնե աշխատավարձերի, թոշակների ուշացումները կրճատել եւ հասցնել տանելի վիճակի: Թերես մինչեւ վերջ այդ հարցը չենք լուծել: Իհարկե, ես հրաշքներ չեմ խոստացել, ես խոստացել եմ դանդաղ փոփոխություններ եւ վստահ եմ՝ այն, ինչ խոստացել եմ՝ այս հինգ տարիների ընթացքում մենք կիրականացնենք: Բայց կրկնում եմ.հրաշք չսպասեք: Եկեք պարզ, ոնց որ հարեւանը հարեւանի հետ, կամ ընկերը ընկերոջ հետ, նստենք խոսենք, հասկանանք մեր վիճակը: Ի՞նչ ենք մենք ուզում: Եթե դուք մտածում եք, որ այս պայմաններում՝ Ղարաբաղի հարցի չլուծվածության պայմանում, առաջին հերթին՝ շրջափակումների պայմաններում Հայաստանը կարող է դառնալ նորմալ երկիր, Հայաստանի ժողովուրդը կարող է ապրել այնպես, ինչպես Եվրոպայի ժողովուրդներն են ապրում, դա նշանակում է դուք Խորենացի չեք կարդացել: Չի լինելու: Կամ՝ կամ: Կա°մ պիտի ասենք ամբողջ աշխարհին՝ գնացեք մի կողմ, մենք մեր հարցերը լուծում ենք, մենք վստահ ենք մեր ուժերի վրա եւ ոչ մի զիջում չենք անելու. բայց այդ դեպքում ոչ ոք պիտի իրավունք չունենա պահանջել կենսամակարդակի բարելավում. հակառակը, պիտի հաշտվի այն մտքի հետ, որ իր կենսամակարդակը շատ ավելի ընկնելու է: Կա°մ էլ, եթե ուզում է լավ ապրել, ուզում է զարգացնել իր տնտեսությունը, պետք է քաջություն ունենա, համարձակություն ունենա գնալ լուրջ փոխզիջումների, ես չեմ ասում զիջումների: Դուք շատ համարձակ եք ընդհանրապես: Լրագրողները հիմա ամենաքաջ, ամենահերոս մարդիկ են մեր հասարակության մեջ: Ավելի քաջը չկա: Ում ուզում եք՝ հայհոյում եք, ում ուզում եք՝ սուզում եք, ում ուզում եք՝ խայտառակում եք: Քաջություն ունեցեք նայելու իրականությանը եւ նման բանավեճ բացելու: Դրեք, հաշվարկներ կատարեք, թե ուր կհասնենք, եթե այս վիճակը, պահպանվի եւս 5-10 տարի: Դժվար չէ հաշվել: Մենք մեզ համար արել ենք այդ հաշվարկները: Չի դառնա Հայաստանը նորմալ պետություն, լավ չես ապրի, Սերգեյ ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, միչեւ շրջափակումները չվերանան:
Շատ կուզեի տեսնել այդ հաշվարկները: Հիմա այն ինչ ունենք այս տասը տարվա ընթացքում:
Պետական բյուջեի եկամտային մաս
1997 250.000.000USD 126 155.3 մլն AMD
2007 1.700.000.000USD 570 000.0 մլն AMD կանխատեսում
USD մոտ 7անգամ, AMD մոտ 4.5 անգամ

Համաձայնեք, որ ռուսական բանակն առանց ոտի փաթաթանի ու սապոգի, դժվար է պատկերացնել, բայց ինչպես ասում են 21-րդ դարն իր խոսքն ասում է: Դե ինչ ուսական բանակը վերջապես հրաժարվում է կիրզովի սապոգներից եւ պորտյանկաներից: Դրանք կօգտագործեն միայն պատվո պահակախմբի եւ հատուկ կլիմայական պայմաններում տեղակայված զորամասերը: Պատկերացնում եմ, եթե զինվոր լինեի որքան կուրախանայի: