Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

ahousekeeper-ի վերջին գրառումը մի փոքր ոգեւորության առիթ կարող է լինել` հաերեն կարող են կարդալ ու գրել ավելի քան 50 մարդ, որ կարդում են նրա բլոգը: Դա արդեն լուրջ ցուցանիշ է, թե չէ ես էլ սկսում էի հուսահատվել...

Իսկ իրականում վստահ եմ, որ բառացիորեն մի 5 տարի հետո, հայկական բլոգների տպաքանակները կարող են գերազանցել թերթերինը, եւ այդ ժամանակպատրաստվեք հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալու պատասխանատու բեռը կրել:

Նույն ahousekeeper-ի բլոգի <տպաքանակը> մոտենում է 150-ի, uzogh-ինը նույնպես, kornelijի ընթերցողների թիվը 200-ն անց է: Էլ ինչ մնաց, Գոլոսի տպաքանակը 3500 է, Առավոտինը 4100:…

 

Բայց այստեղ մի կարեւոր բայց կաՊետք է գրել հայերեն, հակառակ դեպքում մի 10 տարի հետո ձեր ընթերցողների 99 տոկոսը ռուսաստանցիներ կլինեն: Հասկանում եմ, որ դժվար է, բայց ինչ արածԵթե սկսել եք ուրեմն մի բան գիտեք չէ:

Հ.Գ. Ի դեպ, հայ բլոգերներից ում են ամենաշատը կարդում, նկատի ունեմ մշտական ընթերցողներին` Mutual Friends+Also Friend of = ?
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Մի տարուց ավել է, ինչ կարդում եմ բլոգները, հասկանալու համար, թե ի վերջո ինչ է մտածում Հայաստանի «առաջադեմ երիտասարդությունը»: Եվ մեծ ցավով արձանագրում եմ հայերեն բլոգ գրեթե չկա:

Ի՞նչ է կատարվում:

Հայաստանցի բլոգերների 99 տոկոսը գրում է ռուսերեն: Նորմալ է, ամեն մարդ գրում է այն լեզվով, որով ավելի հարմար է, որին ավելի լավ է տիրապետում:

Բայց միթե՞ հայերեն իմացող ակտիվ երիտասարդներն այդքան քիչ են՞
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հանրագիտարանն այսօր ունի 3173 հայերեն հոդված

Azərbaycan dilində indiyədək cəmi 6.941 məqalə toplanıb. Bizə qoşulun! "Kənd meydanı"na baş çəkin və ya "Qaralama dəftəri" səhifəsində məqalələrin necə redaktə, islah və düzəliş edilməsini öyrənin

ეს არის ვიკიმედიის თავისუფალი მრავალენოვანი ენციკლოპედიის პროექტი.

ამჟამად ქართულ ენაზე დამუშავების პროცესშია 15,570 სტატია.



Ինքս էլ չեմ հասկանում ոչ ադրբեջաներեն, ոչ էլ վրացերեն, սակայն բնավ էլ հանճար պետք չի լինել հասկանալու համար, որ այս երեք պարբերությունն ուղղակի խայտառակություն է: Բարձր տեխնոլոգիաները գերակա ճյուղ հռակած երկիրը, որի ամենակրթված երիտասարդները <առյուծ են ճղում> տարբեր ֆորումներում, Վիքիփեդիայում ունի ընդամենը 3173 հայերեն հոդված:  Վրացիները, որ  մեր <առյուծ  ճղողների>  ներկայացմամբ  ոչնչի ունակ  չեն  եւ  նրանց փոխարեն ամեն ինչ ամերիկացիներն են անում ունեն 15570, իսկ <ոչխար պահող> ադրբեջանցիները  6941:

Երբ այս թվերը տեսա աչքերիս չէի հավատում:
Ցավալին այն է, որ ես գիտեմ նաեւ իմ հարցերի հնարավոր բոլոր պատասխանները: Հիմա կասեն գիտեք ադրբեջանն ու վրաստանը պետական մակարդակով ֆինանսավորում են իրենց լեզուներով հոդվածների հեղինակներին: Այ ադրբեջանցիներն օրինակ նավթի փողն են դնում, իսկ վրացիներն ամերիկյան գրանտները:
Բա լավ, մեր  ֆորումների <ռազմիկները> ինչով են զբաղբվում: Ամեն օր հարյուրավոր անիմաստ էջեր են լցվում, դրա փոխարեն գուցե ամեն մեկը մի հոդված գրի:

Կամ լավ, եթե նույնիսկ չեք գրում գոնե աղմուկ արեք: Մեր իշխանության 99% չգիտի Ինտերնետն ինչ է, բայց վստահ եմ կարելէ էն 1 տոկոսի միջոցով  ինչ որ  բանի  հասնել: 

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars