Home

ՆՈՐԻՑ ԲԼՈԳԻ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

  • Dec. 19th, 2007 at 7:45 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հոկտեմբերին դեռ գրել էի, թե վստահ եմ, որ մի քանի տարի հետո հայկական բլոգները իրենց <տպաքանակով> կարող են մրցել այսօրվա հայկական թերթերի հետ եւ լուրջ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա: Մի քանի օր է ինչ կենդանի մատյանում նորից քննարկումներ են այն մասին, թե ինչ լեզվով պետք է գրել եւ արդյոք <հայրենասերը> պիտի ռուսերեն գրելու իրավունք ունենա, թե դա միայն <լիբերալի> մենաշնորհն է: Իրականում վստահ եմ, որ այդպիսի հարց չկա:  Յուրաքանչյուրը պիտի գրի եւ գրում է այն լեզվով, որին ավելի լավ է տիրապետում, կամ որը հարմար է համարում:

Ինձ հետաքրքրեց բանավեճի այն մասը, երբ ռուսերեն գրելու անհրաժեշտությունը բացատրվում է ընթերցողների քանակով: Նկատի է առնվոմ, որ ռուսերեն բլոգները ավելի շատ պոտենցիալ ընթերցող ունեն: Այո, միանշանակ համաձայն եմ եւ ողջունում եմ հատկապես նրանց, ովքեր իրենց առջեւ խնդիր են դրել հայկական թեմաների, Հայաստանի քարոզչությունը օտարալեզու ընթերցողների շրջանում:
Հասկանում եմ նաեւ նրանց, որվքեր ուղղակի օրագիր են վարում` պատմելու իրենց առօրյա անցուդարձը, դարդն ու ցավը... Այդ դեպքում էլ վատ չի երբ շատ ընթերցող ունես, ի վերջո էդ տեսակ դարդուցավը համամարդկային է:

Ինձ, ճիշտն ասած. էս գործում լրիվ ուրիշ հարցեր են հետաքրքիր: Ես ուզում եմ ականատեսը լիենել հայկական բլոգ-ոլորտի որպես այլընտրանային լրատվամիջոցի կայացման: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ հեռուստատեսային վերլուծական ծրագրերը կանչելու են հայտնի բլոգերնեին որպես էքսպերտ այս կամ այն թեմայի մասին խոսելու, մամուլի տեսությունը ընդրկելու են բլոգները եւ այլն:

Եվ հենց այս պատճառվ այս տեսակի բլոգները պիտի հայերեն լինեն, կամ գոնե ուղղված լինեն Հայաստանի քաղաքացիներին: Եվ հենց այս պատճառով այս բլոգները ռուս կամ այլազգի ընթերցողի կարիք չպիտի ունենան, որովհետեւ նրանք  Հայաստանում պիտի հասարակական կարծիք ստեղծեն, ներպետական կամ ներազգային պիտի լինեն, չէ որ <Առավոտը> կամ <Ազգը> ոտարներին գրեթե հետաքրքիր չեն, կամ գոնե իրանց առաջ խնդիր չեն դրել արտերկիրը:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new



Poll #1107517 Ապագա վարչապետը
Open to: All, results viewable to: All

Ռոբերտ Քոչարյանը կդառնա արդյոք ՀՀ վարչապետ նախագահական ընտրությունից հետո

View Answers

Այո
5 (38.5%)

Ոչ
8 (61.5%)




Նկատի ունենալով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում քաղաքական իրադարձությունները շատ հաճախ կրկնում են միմյանց, այդ առթիվ առաջարկում եմ այս քվեարկությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր համաձայնել է ստանձնել վարչապետի պաշտոնը` եթե առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մարտի սկզբին կայանալիք ընտրությունների արդյունքում դառնա նախագահ:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը կարծիք է հայտնում, թե այս հայտարարությունը «եւս մեկ անգամ հաստատում է, որ Մեդվեդեւը կընտրվի նախագահ»:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում Պուտինը հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում մտադիր չէ վերափոխել իշխանության բաժանումը նախագահի եւ վարչապետի միջեւ: Այժմ Ռուսաստանում վարչապետը շատ ավելի թույլ դերակատար է, քան նախագահը:

Հ.Գ. Շնորհակալություն Ուզողին` տեխնիկական աջակցության համար

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ՄԱՍԻՆ

  • Oct. 23rd, 2007 at 3:19 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Իրանը աշխարհի հնագույն դիվանագիտությունն ունի, այն իմաստով, որ չի ընդհատվել պետության գործունեությունը հնագույն ժամանակներից մինչ օրս: Այս իմաստով այսօրվա լուրը, թե Ահմադինեժադը չգնաց Ծիծեռնակաբերդ, կարծում եմ տրամաբանական բացատրություն ունի:

Վերջին շրջանում հատկապես քրդերի դեմ պայքարի ծիրում շատ սերտ համագործակցություն է սկսել Թուրքիայի եւ Իրանի միջեւ ու բնականաբար Իրանի նախագահը չի ուզում փչացնել հարաբարությունները թուրքերի հետ Ծիծեռնակաբերդ այցելելով: Դե իսկ Հայաստանը կդիամանա... ա կուդա օնի դենուտցա սկզբունքով...
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հենց երեկ էր, որ ինձ հարցնում էին թե իմ կարծիքով ինչն է ավելի կարեւոր ԱՄՆ կոնգրեսի բանաձեւը, թե արեւմտյան մամուլի կարծիքը: Ինչը կընտրեմ ես, որ բանաձեւն ընդունվի, թե ամբողջ արեւմտյան մամուլը միանշանակ ճանաչի-գրի հայոց ցեղասպանության մասին առանց չակերտների: Ես ասեցի եւ... եւ... Մտքում ունենալով, որ իսկապես հարց է, թե որն է ավելի կարեւոր: Եւ տեսնելով այսօրվա Էկոնոմիստը, որ շարունակելով իր մեղմ ասած ոչ հայամետ գիծը, անգլիական մամուլի համար բավական հավասասարակշիռ հոդված է գրել, ուրախացա: Ամեն դեպքում, սա եւս մի փոքր, բայց քայլ է.

With luck, the resolution will be shelved and Turkey, its pride salved, will rethink its policies. With luck too, it will recognise that a full-blown invasion of northern Iraq would damage its interests and further inflame Kurdish separatists. If Turkey wants to fulfil its dreams of being a regional power and an inspiring example of how Islam and democracy can co-exist, it must make peace with all its citizens, including its Kurds. And it should find a way to face up to its past. It could do worse than seek inspiration from Ataturk who, as Mr Akcam noted in a recent book, once called the Armenian tragedy “a shameful act”.

http://www.economist.com/displaystory.cfm?story_id=9987685

27-21. ԽՈՍՈՒՆ ՎԵՐՆԱԳՐԵՐ

  • Oct. 11th, 2007 at 1:52 AM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Լինում են դեպքեր, երբ տեքստեր կարդալու կարիք չի լինում, վերնագրերն ամեն ինչ ասում են, սա հենց այդ դեպքերից է...

Bush warns against Armenia bill- BBC News

Bush urges rejection of Armenia genocide resolution- WASHINGTON (Reuters)

Bush administration urges U.S. Congress to reject Armenia genocide resolution-The Associated Press

Rice: House 'genocide' resolution on Armenia 'very problematic'- WASHINGTON (AFP)

US warns of Turkish reprisals as Armenia 'genocide' vote looms- WASHINGTON (AFP)

Bush: No Armenia genocide resolution-UPI

White House And Turkey Fight Bill On Armenia-
Washington Post

...եւ այս ամենից հետո բանաձեւը միեւնույն է մտնում է կոնգրեսի օրակարգ:

ԲՈՒՇՆ ԱՆԿԱՐՈ՞Ղ Է...

  • Oct. 10th, 2007 at 12:39 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Հերթական անհեթեթ իրավիճակն է, երբ թուրքերը մատ են թափ տալիս ամերիկացիների վրա, իսկ վերջիններս էլ վախեցած իրենց  անկարողության մասին են խոսում: Բայց ձեռքի հետ չեն մոռանում հիշեցնել, որ հարցը հեշտությամբ կարող են լուծել հենց թուրքերը` բացելով սահմանը:

Hurriyet: President Bush Helpless

The mainstream Turkish daily reports that the Bush administration, feeling helpless in blocking tomorrow’s vote on the Armenian resolution in the House of Representatives Committee on Foreign Relations, is making last minute requests from Ankara.

Hurriyet reports that the White House is urging the Turkish and Armenian foreign ministers to meet, and asking Ankara to open the closed border between Turkey and Armenia as a gesture that might be an incentive for Armenia to help block the resolution. Reliable sources are not convinced that such initiatives, at this stage, would bring any results.

Hurriyet writes that despite its intense efforts against the Armenian resolution, the Bush administration is unable to convince the Democratic majority in Congress, therefore it is urging Ankara to reach out to the Democratic leadership.

According to Hurriyet’s sources Ankara is putting pressure on the White House, whereas the key names are the House Speaker Nancy Pelosi and Democratic leaders around her.

These sources say, “The Republican President Bush and the Democrat ruled Congress don’t agree on anything. When Democrats in Congress insult the President they score points for the upcoming elections. Ankara must find a way of reaching the Democratic leadership in the Congress”. “It is like history repeating itself”, said the same source, “During Turkish invasion of Cyprus, the Democrat ruled Congress had not listened to the Republican administration and had imposed the arms embargo against Turkey”.

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Դասական անգլիական «անկողմնակալ» հոդված է...
Turkey
and Armenia

Genocidal follies

Oct 4th 2007 | ISTANBUL AND YEREVAN
From The Economist print edition

The trouble that might flow from an American congressional resolution

 A RECENT evening in Istanbul, Turkey's (and Europe's) biggest city. Armenia's leading musician, Djivan Gasparyan, is playing his duduk, an Anatolian-style clarinet, as Yavuz Bingol, an ethnic Kurd, belts out Turkish folksongs. The event symbolises a budding rapprochement between ordinary Turks and Armenians. But America's Congress may now torpedo this fragile process /ի՞նչ պրոցես, դուդուկ նվագելո՞ւ/ by voting for a bill calling the mass slaughter of up to 1m Ottoman Armenians in 1915 a genocide.

Turkey has squashed previous attempts to pass such a bill by exploiting its strategic significance and its clout as NATO's only Muslim member. This time officials fret that not only will a congressional committee approve the resolution but also it may pass on the House floor. Turkey says that this would plunge relations with America into deep crisis. “Placing the Turks in the same category as Nazis is intolerable for us,” says one official. Possible retaliatory measures might include denying the Americans the use of the Incirlik airbase in southern Turkey, which is a hub for the supply of non-combat materiel for American troops in Iraq and Afghanistan. Turkey could also seal its land border with Iraq. With positive Turkish views of America at a low of only 11%, according to a recent German Marshall Fund poll, such moves might give nationalists in Turkey a big boost.

Nancy Pelosi, the House speaker, whose Californian district includes many rich Armenians,/ախ այդ հարուստ հայերը/ is unswayed by pleas to back down. Eight former secretaries of state have written to her to argue that, besides endangering “our national security interests”, the bill would kill “some hopeful signs already that both parties are engaging each other”. Vartan Oskanian, Armenia's foreign minister, retorts that “expressing concern about a process that doesn't exist is disingenuous”. His own recent meeting with his Turkish counterpart, Ali Babacan, in New York got nowhere.

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2008-ից կարող է դառնալ այդ երկրի վաչապետը։ Հիշեցնենք, որ եկող գարնանը լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը, եւ, ըստ Սահմանադրության, նա չի կարող նախագահ առաջադրվել երրորդ անգամ։
Երեկ Պուտինի ելույթով է սկսվել ՌԴ խոշորագույն կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» համագումարի բացումը։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագիր է հայտարարել «Պուտինի պլանը», ինչի առթիվ նախագահը բարեկամաբար նկատել է, որ անձնավորել պետք չէր՝ այդ պլանի հեղինակը հսկայական կոլետիվ է, որն ընդգրկում է պետական հիմնական կառույցները։
Այդ պլանում մեծ է եղել նաեւ «Միասնական Ռուսաստանի» դերակատարությունը, ասել է Պուտինը, որն այդ կուսակցության նախաձեռնողներից էր։
Ելույթից հետո նա ստիպված է եղել եւս մեկ անգամ ամբիոն բարձրանալ։ Համագումարի պատվիրակները նրան են դիմել զանազան կոչերով։ Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը, ոմանք խնդրել են իրենց կուսակցություն ընդունվել, մյուսները՝ նախագահ մնալ երրորդ ժամկետով, ուրիշները՝ գլխավորել «Միասնական Ռուսաստանի» համամասնական ցուցակը, նախագահական ընտրություներից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը՝ ներկա քաղաքական կուրսի պահպանման եւ շարունակության համար։
Բարձրանալով ամբիոն՝ առաջին երկու առաջարկություններին նախագահը բացասական պատասխան է տվել։ Ինչպես բնակչության մեծ մասը, ինքը չէր ցանկանա փոխել իր՝ անկուսակցականի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է երրորդ ժամկետին, ապա, Պուտինի համոզմամբ, «կոռեկտ չէ» կոնկրետ անձի համար Սահմանադրություն փոխել. «Նույնիսկ եթե նրան անվերապահ վստահում են, կոռեկտ չէ»,–ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Պուտինը միանգամայն իրատեսական է համարել կառավարությունը գլխավորելու առաջարկությունը, բայց այդ մասին վաղ է համարել խոսել՝ առաջադրելով երկու պայման. «Նախ՝ «Միասնական Ռուսաստանը» պետք է հաղթի դեկտեմբերի 2—ի ընտրություններում, երկրորդ՝ երկրի նախագահ պետք է ընտրվի պարկեշտ եւ գործունակ մարդ, որի հետ հնարավոր կլինի գործակցված աշխատել»։
Ռուսաստանի քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի կարծիքով՝ չկան օրենսդրական նորմեր, որոնք արգելեն նախագահին՝ Պետդումայի պատգամավոր առաջադրվել։ <ՀՀ>

Հայաստանյան սցենարներից ամենահավանականն այն է, որ մոտ ապագայում համատեղ համագումար կհրավիրեն Հանրապետական կուսակցությունն ու Բարգավաճ Հայաստանը եւ կհայտարարեն միաձուլման մասին: Նոր կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հենց կարող է գլխավորել կառավարությունը նախագահական ընտրությունից հետո:

ՀԱՎԵԼՈՒՄ. Պուտինի  հայտարարությունը  անարձագանք չի մնացել նաև  Երևանում: ՙՆման լուծումը բացառված չէ Հայաստանում  և չի հակասում մեր  սահմանադրությանը՚,- այսօր ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

ՄԵՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՐԵՎԱՆԸ

  • Sep. 26th, 2007 at 8:48 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Ադրբեջանի քաղաքացիները չեն մասնակցել Մոսկվայի ՙՄետրոպոլ՚ կազինոյում տեղի ունեցած փոխհրաձգությանը: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հաղորդել է Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի Մոսկվայի տարածաշրջանային կազմակերպության նախագահ Իլգար Հաջիևը:
Աղբյուրի
համաձայն, Տվերյան միջշրջանային դատախազությունում, որտեղ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, հաղորդել են, որ տեղեկություններ չունեն միջադեպին ադրբեջանցիների մասնակցության վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մոսկվայի ՙՄետրոպոլ՚ հյուրանոցում անցած գիշեր տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՙԳրեյթ Վելլի՚ ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Նախնական տեղեկությունների համաձայն, ընդհարում է տեղի ունեցել Կովկասի երկրների քաղաքացիների միևջև:

Համաձայնեք, որ Ադրբեջանցիները լրիվ ցնդել են, ախր ձեզ ով էր կասկածում, որ դուք ինչ որ բան եք ասում, կամ Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի Մոսկվայի տարածաշրջանային կազմակերպության նախագահ Իլգար Հաջիևը ինչ գիտի կապ ունեք թե չէ: Տեսնես մենք էլ ենք իրենց կարծիքով էսքան զվարճալի:

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ տասը տարի հետո հայտնվեց Տեր-Պետրոսյանը եւ մի լավ բան ասելու փոխարեն, էլի ասաց. «Վատ եք ապրելու, ամեն ինչ վատ է լինելու»: Ասաց հերիք չի, խոսեց Նիկոլի  ու  Արամ  Սարգսյանի  բառերով... Բա արժեր 10 տարի լռել ու հետո այդպես վարադառնալ:

 «Անկախության 16-րդ տարին, թեեւ թվում է շատ սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները, ես համարում են սա շրջադարձային տարի է, -երկար տարիների լռությունից հետո ասաց նա,- մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ, մեծ երկընտրանքի առջեւ. ունենք երկու ճանապարհ. մեկը պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն` պետություն, ավելի շուտ իշխանություն վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի ռեժիմների շարքը, եւ այս իշխանությունների գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից. ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելն ու այս համակարգից ազատվելն է»:

Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Ռեբերտ Քոչարյանի համար մի քանի տարի եւ հսկայական ջանքեր պահանջվեցին, որպեսզի կարողանա կանգնեցնել հասարակական դատաստան կազմակերպելու պահանջները: Այն ժամանակ թերեւս Քոչարյանը լրացուցիչ վարկանիշ ձեռք կբերեր, եթե կազմակերպեր թեկուզ ոչ անձամբ Տեր-Պետրոսյանի, այլ նրա շրջապատի դատավարությունը: Էլ չեմ խոսում Վանոյի մասին: Դե իսկ Խաչիկ Սուքիասյանը, որ Վանոյի անձնական օլիգարխն էր, ավելի ծաղկեց Քոչարյանի օրոք:
Գուցե սա նկատի ունի Տեր-Պետրոսյանը, երբ հանցագործ է անվանում Քոչարյանի իշխանությունը:

Երեւի նկատի ունի Քոչարյանի հանցագործ անգործությո՞ւնը իր ռեժիմը պատժելու գործում:


oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Մի տարուց ավել է, ինչ կարդում եմ բլոգները, հասկանալու համար, թե ի վերջո ինչ է մտածում Հայաստանի «առաջադեմ երիտասարդությունը»: Եվ մեծ ցավով արձանագրում եմ հայերեն բլոգ գրեթե չկա:

Ի՞նչ է կատարվում:

Հայաստանցի բլոգերների 99 տոկոսը գրում է ռուսերեն: Նորմալ է, ամեն մարդ գրում է այն լեզվով, որով ավելի հարմար է, որին ավելի լավ է տիրապետում:

Բայց միթե՞ հայերեն իմացող ակտիվ երիտասարդներն այդքան քիչ են՞