
Դաշնակցության անելիք չունենալու մասին հայտնի միտքն այսօր նոր ոճով է հնչում: Բայց դա չէ այն հարցը, որ հիմա պետք է տալ նրանց: Հարցն ուրիշ է, հասկացանք, որ հանդիպել եք: Ի վերջո թշնամիներն էլ են հաճախ բանակցում, Քոչարյանն էլ է սեղմում Ալիեւի ձեռքը... Բայց ինչո՞ւ են այդքան ուրախացել դաշնակցական լիդերներն այս հանդիպման կայացմամբ: Ինչո՞ւ են պատմության մեջ առաջին անգամ իրենց հանդիպման տեսաերիզը բազմացրել մի քանի տասնյակ օրինակ ու բաժանել բոլոր ալիքներին ու խնդրել ցուցադրել: Ինչո՞ւ է «Երկիր Մեդիան» առավոտից երեկո այդպիսի ոգեւորությամբ պտտում այն:
Ես ինչ որ բան չեմ հասկանում, թե՞ իսկապես սա այդքան մեծ պատիվ է ՀՅԴ-ի համար: