Եւ այսպես Երեւանում կան երեք տիպի դպրոցներ.
ա. պեռվի կռուգ կամ անունով պետական դպրոցներ, որոնցից են Չեխովի, Կրուպսկայայի, Պուշկինի, 114 եւ այլն
բ. վճարովի դպրոցներ
գ. սովորական պետական դպրոցներ
Պեռվի կռուգ դպրոցների առավելությունն այն է, որ դրանք միշտ իշխանության ուշադրության կենտրոնում են, հետեւաբան նաեւ նորոգվում են, ինտերնետ ունեն, այլ պարագաներ...
Լավ ու «թիկունք» ունեցող ուսուցիչներ են այստեղ հիմնականում դասավանդում: Թերություններն են. անընդհատ փող են հավաքում, լավ գնահատականներ ստանում են հիմնականում «ըստ թափի», սովորում են տարբեր օլիգարխների երեխաներ ու դասարաններում ավելի քան երեսուն երեխա է լինում:
Վճարովի դպրոցի առավելությունը երեւի այն է, որ դասարանները շատ սակավամարդ են եւ ուսուցիչներն էլ ենթադրվում է, որ լավը պիտի լինեն:
Թերություն է, որ ուսուցիչներն ու երեխաները հասկանում են, որ մեծ գումար են վճարվում դպրոցին ուսման համար ու կարծես թե շատ հեշտությամբ են հինգեր նշանակում: Հետո էլ մի տեսակ բանջարանոց են հիշեցնում ինձ մեր վճարովի դպրոցները, էքսպերիմենտներ են անում երեխաների վրա, իրենք էլ չիմանալով, թե վերջն ինչ է լինելու: Վճարովի դպրոցների ճնշող մեծամասնությունը չունի սեփական տարածք:
Դե սովորական դպրոցներն էլ սովորական անտերության մեջ են: Քանդված շենքեր, մուրացիկից պակաս եկամուտ ունեցող ուսուցիչներ եւ այլն:
Միակ ուրախալի բանն այս պատմության մեջ այն է, որ դեռ մեկ տարի կա...
English as working language
English was introduced to Singapore by the British in 1819, when the British established a port and later a colony on the island. English had been the administrative language of the colonial government, and when Singapore gained self-government in 1959 and independence in 1965, the local government decided to keep English as the working language. This is unlike other countries in Southeast Asia which readily adopted their indigenous languages as their national language after ending colonial rules.[1]
The use of English as a common language serves to bridge the gap between the diverse ethnic groups in Singapore. The government of Singapore has actively promoted the use of English as a unifying language between the three major races in the country. As the global language for commerce, technology and science, the promotion of English also helps to expedite Singapore's development and integration into the global economy.[2] English is the main language of instruction in Singapore's education system.
wikipediaի այս հոդվածը եւս մի կաթիլ է ավելացնում իմ այն համոզմանը որ արեւելքի տնտեսական <վագրերը> շատ բանի են հասել նախեւառաջ անգլերենի շնորհիվ: Տնտեսական գլոբալացման ժամանակներում առանց անգլերենի հեռու չես գնա: Այնպես որ ինչպես Վարդան Օսկանյանն է ասում ՄՈՒՅՍ տարվանից անգլերենը որպես պետական լեզու...
