Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հետաքրքիր մտքեր է արտահայտել ամերիկացի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Ըստ Ֆրիդի աշխարհի ղեկավարների մեջ լիքը հիմարներ կան ու հիմարկերի հատկապես մեծ կենտրոնացում կա Հարավային կովկասում: Պարզվում է նաեւ, որ կարելի է սիրախաղեր անել Սերբիայի անջատողականների հետ, իսկ Ռուսաստանի հետ երբեք չեն անի: Պարզվում է, որ Կոսովոն բացառիկ է միայն այն պատճառով, որ այնեղ ՄԱԿ-ի կառավարում է, կարելի է մտածել, որ եթե ամերիկացնիներն ուզեն ցանկացած կոնֆլիկտային գոտում ՄԱԿ-ի կառավարում մտցնելու պրոբլեմ կունենան:

Մի խոսքով միջայգային քաղաքականությունը լիակատար զոռբայության է վերածվում, ով ամերիկացիների կողմից է ունիկալ է, ով իրենց կողմից չէ ունիկալ չէ: Մնաց հասկանալ, թե ինչու չի ասել Լեռնային Ղարաբաղ ու պըրծ:

ՙՀԻՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ՚,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

 Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պնդելու է, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների կարգավորման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է սլովենացի լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ: ՙՆախ եւ առաջ, Կոսովոյի դեպքը բացառիկ է, քանի որ աշխարհում էլ ոչ մի տեղ ՄԱԿ-ը չի ղեկավարում մի տարածաշրջան` Անվտանգության Խորհրդի բանաձեւի համաձայն: Քանի որ ոչ մի այլ տեղ նման բան չկա, ակնհայտ է, որ տվյալ դեպքը նախադեպ չէ՚,- ասել է Դենիել Ֆրիդը:

 ՙՄենք կարծում ենք, որ Կոսովոն նախադեպ չէ ոչ Հարավային Օսեթիայի, ոչ Աբխազիայի, որ Մերձդնեստրի, ոչ Կորսիկայի, ոչ էլ Տեխասի համար: Ոչնչի համար: Մենք շարունակելու ենք պնդել դա: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի դա չօգտագործվի որպես նախադեպ, եւ մենք հույս ունենք, որ Ռուսաստանն այնպես կանի, որ դա չդառնա նախադեպ: Եթե նրանց մտահոգում է ապակայունացման վտանգը, նրանք պետք է աշխատեն մեզ հետ, այլ ոչ թե մի կողմից մտահոգվեն, իսկ մյուս կողմից` սիրախաղերով զբաղվեն անջատողականների հետ՚,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

 Դենիել Ֆրիդը նշել է, որ Ռուսաստանն ամուր հիմքեր ունի մտածելու Հարավային Կովկասում կայունության եւ բռնության հնարավոր բռնկումների վերաբերյալ: ՙԲնական է, մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր օրակարգի շուրջ, սակայն մեզ երբեմն զարմացնում է, որ Ռուսաստանն աջակցում է որոշ անջատողական անկլավներին՚,- ասել է դիվանագետը:

 ՙՄենք երբեք սիրախաղերով չէինք զբաղվի Ռուսաստանի անջատողականների հետ, դա կտրականապես բացառվում է: Եթե Ռուսաստանի որեւէ անջատողական խումբ սկսի պահանջներ դնել` հիմնվելով կոսովյան դեպքի վրա, մենք անմիջապես կմերժենք դրանք: Մենք անվերապահորեն աջակցում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությանն ու նույնն էլ ակնկալում ենք նրանից Վրաստանի եւ Մոլդովայի վերաբերյալ՚,- ասել է Դենիել Ֆրիդը:

 ՙՅուրաքանչյուր երկիր ունի իր հիմարները, եւ Հարավային Կովկասում այդ հիմարները կարող են շատ վնասներ հասցնել: Սակայն դա արդարացում չէ, քանի որ հիմարներ կան բոլոր կողմերի մոտ: Պատասխանատու կառավարությունները պետք է աշխատեն միասին, որպեսզի զսպեն հիմարներին մեզ վատ իրավիճակների մեջ ներքաշելուց: Մենք ցանանում ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ նպատակով՚,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars