Կենդանի Մատյանի հայկական սեգմենտում լիբերալների եւ ազգայնականների միջեւ սկսված <քաղաքացիական պատերազմը> հիշեցրեց ինձ ադրբեջանցի կինոռեժիսոր Վագիֆ Մուստաֆաեւի "All for the best"(<Ամեն ինչ դեպի լավը>, "Все к лучшему") կարճամետրաժ ֆիլմի մասին: Ֆիլմը ի սկզբանե ասեմ շատ վեճերի տեղիք է տվել Ադրբեջանում ու արժանացել է մրցանակների միջազգային կինոփառատոններում:
Կինոնկարը ստեղծված է վրացական կարճամետրաժ կոմեդիաների տիպով, կամ եթե ուզում եք հայկական <Ոսկե ցլիկի>: Հենց սկզբից շոկ եք ապրում որովհետեւ չեիք կարող ակնկալել, որ ադրբեջանում կարող էին նկարել կոմեդիա այն մասին թե ինչպես չեն կարողանում կիսել ճակատում զոհված <ադրբեջանցի զինվորի> դագաղը: Վերանալով ֆիլմի քաղաքական ենթատեքստից կարելի է ասել, որ ցնցող կոմեդիա է: Բայց չեմ ուզում պատմել սյուժեն, կնայեք ում հետաքրքիր է...
Ինչու հիշեցի այս ֆիլմի մասին: Հեղինակը` Վագիֆ Մուստաֆաեւը հիմա փոխնախարար է, ու բնականաբար չէր կարող ֆիլմում քաղաքական ենթատեքստ չդնել, ու մեսիջն էլ ուղղված է միջազգային հանրությանը. տեսեք թե ինչ ԼԻԲԵՐԱԼ, քաղաքակիթ ու բարի ժողովուրդ են ադրբեջանցիները...

Սկզբում պատերազմի մասին.kekelkaն հուզիչ պատմություն է հիշել կորած եղբոր մասին ու ասում է, որ պատերազմ տեսած մարդիկ երբեք չեն ուզի այն կրկնվի ու մի տեսակ վախ կա նրա գրածում: Այո, սիրուն ջան, պատերազմը լավ բան չի: Բայց նրանից պետք չի վախենալ, հենց վախենում ես, գալիս է: Փոքր ժամանակ ասած կլինեն երեւի, որ շուն ես տեսնում մի վախեցիր, նա զգում է երբ վախենում ես, ու կծում է:
ahousekeeperի հետ լիովին համաձայն եմ, երկխոսություններն իրոք հոյակապ են: Իմ հայերեն բլոգների մասին գրառման արձագանքելով
ahousekeeperն ասում է պատերազմական իրավիճակը իրական չէ, է հետ ինչ: Չէ որ կիոն երիտասարդ մարտիկի դասընթաց չէ, ավելի կարեւոր է թե ինչ ես զգում դիտելիս, քան ինչ ես տեսնում: Այո բազմաթիվ անճշտություններ կան, էլ չեմ խոսում կինոյում հայերի օգտագործած զինատեսակների մասին, որ էն տարիներին չէին երազում նույնիսկ: Բայց նույնիսկ դա հատուկ է արված: Հագուստներն ու մարդիկ էլ շատ ավելի մաքուր են, քան իրական կռվի մեջ...
Ֆիլմի մասին. առաջին անգամ մենք փորձում ենք անել այն, ինչ պիտի անեինք դեռ 17 տարի առաջ: Առաջին անգամ նկարվել է ֆիլմ մարդկանց համար: Առանց ձեւերի, առանց բարդացված սյուժեի, առանց հիմար ենթատեքստերի... Մեր հայֆիլմական ռեսիսորները վստահ եմ զզվում են էս ֆիլմից, իրենք սիրում են երբ իրենց նկարածը իրենք էլ սկի չհասկանան:
Մի խոսքով <Մի վախեցիրը> որպես առաջին <ֆիլմ բոլորի համար> գերազանց է, իր հազարավոր թերություններով հանդերձ: