Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Աշխարհում իշխանության համար չկա ավելի վատ բան քան երկու հավասար բանակի բաժանված հասարակությունը: Դրա ամենացայտուն օրինակը թերեւս  ժամանակակից ուկրաինական ընտրություններն են, երբ <խեղճ Յուլիան> այդպես էլ չի կարողանում ստանձնել վարչապետությունը, կամ ավելի վատ օրիանակ բելգիական կառավարական ճգնաժամը: Բայց ինչ կարող ես անել երբ հասարակության 50%-ը մի բան է ուզում, իսկ մյուս կեսը ճիշտ հակառակը: Դե արի ու որոշում կայացրու:

Այն, որ Հայաստանի տնտեսությունը բացառիկ է իր կառուցվածքով, կարծում եմ գիտեն բոլորը: Ու նաեւ հանրահայտ է, որ որքան էլ առաջըթաց տեմպերով աճում է մեր բյուջեն, երկիր մտնող տրանսֆերտները նույն արագությամբ աճում են:  Ամենահամեստ կանխատեսումներով, հաջորդ տարի 2.5 մլրդ պետական բյուջեին զուգահեռ կունենանք  նույնքան 2.5 մլրդ օտարերկրյա տրանսֆերտ:

Վերջերս բազմիցս վկայակոչված <Գելափի> հարցումներում մի փաստ կար որին գրեթե ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Պարզվում  է, որ Հայաստանի քաղաքացիների ուղիղ 50%-ը արտասհահմանյան տրանսֆերտ է ստանում: Այստեղ հատկանշականը հենց 50 տոկոսն է, որովհետեւ այն նշանակում է, որ դրամավարկային քաղաքականություն իրականացնողները հայտնվում են փակուղում,  քանի որ ոչ միայն չեն կարողանում, այլ նաեւ ստացվում է, որ բարոյական իրավունք  չեն ունենում պաշտպանել այս կամ այն մասի շահերը: Երկու 50-ների շահերը ուղղակիորեն հակասում են միմյանց, ու օգնելով մեկին գրեթե մահացու հարված է հասցվում մյուսին:

Եւ ինչ է անում այս վիճակում ՀՀ կենտրոնական բանկը: Մի քիչ սրան, մի քիչ նրան: Այն 50%-ի համար որ ՀՀ դրամով է ապրում փորձում է սանձել գնաճը, բայց չի անում դա լավ, քանի որ այդ դեպքում դոլլարի փոխարժեքը կընկնի պլինտուսի մակարդակին: Մյուս 50%-ի համար, որ տրանսֆերտներով է ապրում, հսկայական քանակությամբ դոլլար է առնում ու հանում շուկայից, բայց չի անում դա մինչեւ վերջ որքան արժեր անել, քանի որ այդ դեպքում դրամը կդառնա մաշված թղթի կտոր:

Ու ստացվում է որ բոլորը դժգոհ են, եւ դրամով ապրողները, քանի որ գները արագ աճում են,  եւ դոլարով ապրողները քանի որ այն  արժեզրկվում  է:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Ուրբաթ օրը սկսված դոլար-դրամ հերթական դրաման ԼՋ-ում շատ հաճախ կապում են ՀՀ ԿԲ նոյեմբերի 21-ի թիվ 367Ն որոշման հետ: Իրականում որոշումը խիստ տրաբանական է եւ օգտակար: Ինչ է այն նախատեսում: Նախորդ որոշումը, որ կայացվել էր 2004 թվականին նախատեսում էր, որ ՀՀ բանկերը պարտավոր էին իրենց ներգրաված միջոցների 8%-ի չափով պարտադիր պահուստավորում կատարել: Նոր որոշումը նույնն է թողել դրամի պահուստավորման քանակը, իսկ ԱՄՆ դոլարի պահուստավորման տոկոսադրույքը 8-ից հասցրել է 12 տոկոսի: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ շուկայում առկա դոլարի մի մասը բանկերը պիտի գնեն, ու լրացուցիչ պահուստավորեն, դրանով իսկ պակասեցնեն առկա դոլարային մասան ու կանխեն դրամի սարսափելի արագությամբ ամրապնդումը: Այնպես որ բարեկամներ այս որոշումը կարծում եմ կապ չունի ուրբաթ-շաբաթ դրամի ահագնացող ամրապնդման հետ, եթե կապ ունի էլ ապա դրական իմաստով, որքանով էլ ցավալի է, կարող էր ավելի վատ լինել:
http://www.cba.am/armpress/pr2111.pdf

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars