Home

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ

  • Oct. 5th, 2007 at 5:02 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
  Չգիտեմ ով ոնց, բայց ես սիրում եմ Հյուսիսային պողոտան:   Մեկ-մեկ նույնիսկ գնում եմ ու քայլում էդ փոշիների մեջ:  Մի տեսակ շատ երկար ոչինչ չի կառուցվել ու կարոտել ենք...

ՍԻՐԱՄԱՐԳԵՐ ԼՈՆԴՈՆՈՒՄ

  • Sep. 16th, 2007 at 3:28 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Դիվանագետ ընկերս պատմում է, որ Լոնդոնի փողոցներում մի որ սիրամարգի ընտանիքի է հանդիպել, ստիպված կանգնեցրել է մեքենան, սպասել մինչեւ հատեն փողոցն ու մտնեն Հոլանդ փարկ:  Ասուոմ էր վստահ էի, որ Երեւանում պատմեմ չեն հավատա: Բայց ես հավատացի:

Նայեք քարզեզին ու դուք էլ կհավատաք: Լոնդոնում, հողը աշխահի ամենաբարձր գինն ունի, բայց միեւնույն է էս մարդիկ քաղաքի կենտրոնում հայուրավոր! հեկտարներով այգիներ են սարքել: Այգիներ, միայն այգիներ, առանց սրճարանների, պատկերացնում եք...

Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե խի ենք մենք էսքան անտարբեր էդ հարցերում, խի ենք մեր տները փայլեցնում, իսկ դռան դիմաց միջանցքում միզում... Ու միակ խելամիտ պատասխսանը որ մտածել եմ քաղաքային մշակույթի բացակայությունն է: Քաղաք չենք ունեցել, մեր տեսած քաղաքն էլ ուրիշինն է եղել (Թիֆլիս, Բաքու), ասել ենք թող մենք թքենք իրենք հավաքեն:

ԻՆՉ ԱՐԺԻ ԵՐԵՎԱՆԸ

  • Sep. 15th, 2007 at 4:37 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new














В Сочи побит первый олимпийский рекорд: сотка земли ушла за миллион долларов.
Как считают эксперты, простоит этот рекорд недолго
http://www. itogi.ru/Paper2007.nsf/Article/Itogi_2007_09_08_23_3508.html

Այս լուրը միանգամից կարծում եմ կարող է ուրախացնել բոլոր շինարարներին ու տխրեցնել բոլոր նրանց, ովքեր նոր տուն կամ հողամաս գնելու ցանկություն ունեն: Վերջերս Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկի հետ զրույցի ժամանակ զրուցակիցս սկսեց խոսել անշարժ գույքի գների մասին: Իմ ընկերը պնդում էր, որ Երեւանում հողի եւ բնակարանների գները անտրամաբանական բարձր են եւ անխուսափելիորեն իջնելու են: Բացատրություններից մեկն էլ այն էր, որ մեզ մոտ այդ գներն ինֆլացվում  են Սփյուռքի ու հատկապես Ռուսաստանի հայերի միջոցների հաշվին եւ ԱՄՆում  հիփոթեկի շուկայի նոր սկսվող անկումը անպայման ազդելու է նաեւ մեր շուկայի վրա:

Բայց կա նաեւ մեկ այլ մոտեցում, ըստ որի Հայաստանում կա նոր բնակարանների շատ մեծ պահանջարկ քանի որ սկսած 1990ականներից բնակարային շինարարություն գրեթե չի արվել: Այս դեպքում իհարկե հաշվի չենք առնում մի քանի այսպես կոչված էլիտար շենքերը, քանի որ պահանջարկը հիմնականում <էկոնոմ> բնակարաններին է վերաբերում: Եթե հաշվենք նաեւ, որ Երեւանի բնակելի ֆոնդի զգալի մասը կառուցվել է 30ականներին եւ այսօր արդեն քանդման ենթակա է, ապա շատ բան ակնհայտ կդառնա:

Երեկ ՎիվաՍելի սեփականատեր (արդեն ընդամենը 20 տոկոսի) Պիեռ Ֆաթուշը հայտարարեց Երեւանի կառուցապատման նպատակով մեկ միլիարդ ԱՄՆ դոլար ներդնելու պատրաստակամության մասին: Հայտնի է նաեւ Էռնեկյանի Ֆիրդուսնոցը իրացնելու նախագծի մասին: Էլ չենք խոսում մնացածների մասին, որոնք վաղուց արդեն շուկայում են եւ մեծ միջոցներ են ներդնում:

Այնպես որ կարծում եմ Սոչիի մեկ մետր =10.000$ ռեկորդը Երեւանում էլ մի քանի տարվա ընդացքում հաստատ իրականություն կդառնա:

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars