Home

ՆՈՐԻՑ ԲԼՈԳԻ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

  • Dec. 19th, 2007 at 7:45 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հոկտեմբերին դեռ գրել էի, թե վստահ եմ, որ մի քանի տարի հետո հայկական բլոգները իրենց <տպաքանակով> կարող են մրցել այսօրվա հայկական թերթերի հետ եւ լուրջ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա: Մի քանի օր է ինչ կենդանի մատյանում նորից քննարկումներ են այն մասին, թե ինչ լեզվով պետք է գրել եւ արդյոք <հայրենասերը> պիտի ռուսերեն գրելու իրավունք ունենա, թե դա միայն <լիբերալի> մենաշնորհն է: Իրականում վստահ եմ, որ այդպիսի հարց չկա:  Յուրաքանչյուրը պիտի գրի եւ գրում է այն լեզվով, որին ավելի լավ է տիրապետում, կամ որը հարմար է համարում:

Ինձ հետաքրքրեց բանավեճի այն մասը, երբ ռուսերեն գրելու անհրաժեշտությունը բացատրվում է ընթերցողների քանակով: Նկատի է առնվոմ, որ ռուսերեն բլոգները ավելի շատ պոտենցիալ ընթերցող ունեն: Այո, միանշանակ համաձայն եմ եւ ողջունում եմ հատկապես նրանց, ովքեր իրենց առջեւ խնդիր են դրել հայկական թեմաների, Հայաստանի քարոզչությունը օտարալեզու ընթերցողների շրջանում:
Հասկանում եմ նաեւ նրանց, որվքեր ուղղակի օրագիր են վարում` պատմելու իրենց առօրյա անցուդարձը, դարդն ու ցավը... Այդ դեպքում էլ վատ չի երբ շատ ընթերցող ունես, ի վերջո էդ տեսակ դարդուցավը համամարդկային է:

Ինձ, ճիշտն ասած. էս գործում լրիվ ուրիշ հարցեր են հետաքրքիր: Ես ուզում եմ ականատեսը լիենել հայկական բլոգ-ոլորտի որպես այլընտրանային լրատվամիջոցի կայացման: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ հեռուստատեսային վերլուծական ծրագրերը կանչելու են հայտնի բլոգերնեին որպես էքսպերտ այս կամ այն թեմայի մասին խոսելու, մամուլի տեսությունը ընդրկելու են բլոգները եւ այլն:

Եվ հենց այս պատճառվ այս տեսակի բլոգները պիտի հայերեն լինեն, կամ գոնե ուղղված լինեն Հայաստանի քաղաքացիներին: Եվ հենց այս պատճառով այս բլոգները ռուս կամ այլազգի ընթերցողի կարիք չպիտի ունենան, որովհետեւ նրանք  Հայաստանում պիտի հասարակական կարծիք ստեղծեն, ներպետական կամ ներազգային պիտի լինեն, չէ որ <Առավոտը> կամ <Ազգը> ոտարներին գրեթե հետաքրքիր չեն, կամ գոնե իրանց առաջ խնդիր չեն դրել արտերկիրը:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

ahousekeeper-ի վերջին գրառումը մի փոքր ոգեւորության առիթ կարող է լինել` հաերեն կարող են կարդալ ու գրել ավելի քան 50 մարդ, որ կարդում են նրա բլոգը: Դա արդեն լուրջ ցուցանիշ է, թե չէ ես էլ սկսում էի հուսահատվել...

Իսկ իրականում վստահ եմ, որ բառացիորեն մի 5 տարի հետո, հայկական բլոգների տպաքանակները կարող են գերազանցել թերթերինը, եւ այդ ժամանակպատրաստվեք հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալու պատասխանատու բեռը կրել:

Նույն ahousekeeper-ի բլոգի <տպաքանակը> մոտենում է 150-ի, uzogh-ինը նույնպես, kornelijի ընթերցողների թիվը 200-ն անց է: Էլ ինչ մնաց, Գոլոսի տպաքանակը 3500 է, Առավոտինը 4100:…

 

Բայց այստեղ մի կարեւոր բայց կաՊետք է գրել հայերեն, հակառակ դեպքում մի 10 տարի հետո ձեր ընթերցողների 99 տոկոսը ռուսաստանցիներ կլինեն: Հասկանում եմ, որ դժվար է, բայց ինչ արածԵթե սկսել եք ուրեմն մի բան գիտեք չէ:

Հ.Գ. Ի դեպ, հայ բլոգերներից ում են ամենաշատը կարդում, նկատի ունեմ մշտական ընթերցողներին` Mutual Friends+Also Friend of = ?

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars