Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Կենդանի Մատյանի հայկական սեգմենտում լիբերալների եւ ազգայնականների միջեւ սկսված <քաղաքացիական պատերազմը> հիշեցրեց ինձ ադրբեջանցի կինոռեժիսոր Վագիֆ Մուստաֆաեւի "All for the best"(<Ամեն ինչ դեպի լավը>, "Все к лучшему") կարճամետրաժ ֆիլմի մասին: Ֆիլմը ի սկզբանե ասեմ շատ վեճերի տեղիք է տվել Ադրբեջանում ու արժանացել է մրցանակների միջազգային կինոփառատոններում:

Կինոնկարը ստեղծված է վրացական կարճամետրաժ կոմեդիաների տիպով, կամ եթե ուզում եք  հայկական <Ոսկե ցլիկի>: Հենց սկզբից շոկ եք ապրում որովհետեւ չեիք կարող ակնկալել, որ ադրբեջանում կարող էին նկարել կոմեդիա այն մասին թե ինչպես չեն կարողանում կիսել ճակատում զոհված <ադրբեջանցի զինվորի> դագաղը: Վերանալով ֆիլմի քաղաքական ենթատեքստից կարելի է ասել, որ ցնցող կոմեդիա է: Բայց չեմ ուզում պատմել սյուժեն, կնայեք ում հետաքրքիր է...
Ինչու հիշեցի այս ֆիլմի մասին: Հեղինակը` Վագիֆ Մուստաֆաեւը հիմա փոխնախարար  է, ու բնականաբար չէր կարող ֆիլմում քաղաքական ենթատեքստ չդնել, ու մեսիջն էլ ուղղված է միջազգային հանրությանը. տեսեք թե ինչ ԼԻԲԵՐԱԼ, քաղաքակիթ ու բարի ժողովուրդ են ադրբեջանցիները...

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars