Home

Նախորդը | Հաջորդը

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Վերջին 16 տարիների ընթացքում ծնելիության մակարդակը Հայաստանում  նվազել է 2,1 անգամ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա, 1990 թվականին դեռևս Խորհրդային Հայաստանում գրանցվել էր 79.882 ծնունդ, իսկ արդեն 16 տարի անց, երկրում, որն ապրել է տնտեսական ճգնաժամ, գրանցվում է 37639 ծնունդ: Իսկ ընդհանուր առմամբ, ծնելիության ամենաբարձր տեմպն արձանագրվել է 1986թ., երբ Հայաստանում ծնվել է 81192 երեխա:  Դրա հետ մեկտեղ, վերջին հինգ տարիների ընթացքում  Հայաստանում ծնելիության տեմպերն աճել են 17,4%--ով: Եթե 2001թ. երկրում ծնվել է 32065 երեխա, ապա 2006թ  5574 երեխայով ավելի:

Միաժամանակ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի  տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է, որ ծնելիության աճի բարձր տեմպեր նկատվում են նաև ընթացիկ տարում, որի առաջին կիսամյակում  Հայաստանում արդեն գրանցվել է 18.114 ծնունդ: Ըստ Աբրահամյանի, մինչև տարեվերջ այդ թիվը կարող է հասնել մինչև 40 հազարի: Սակայն ծնելիության նվազումը պրոֆեսորը չի կապում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Աշխարհում ծնելիության  վիճակագրության վերաբերյալ զուգահեռներ անցկացնելիս, Աբրահամյանը նշել է, որ ոչ զարգացած երկրներում ծնելիության մակարդակը զգալիորեն բարձր է,  քան զարգացած եվրոպական երկրներում: Այսպես օրինակª Հնդկաստանում, Պակիստանում և Աֆղանստանում ցանկացած կին միջինը ծննդաբերում է 4 երեխա, իսկ Եվրոպայում`երկու անգամ քիչ: ՙՊաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ավելի շատ ծննդաբերում են անապահով ընտանիքներում: Նյութապես ապահովված ընտանիքներում բավարարվում են, լավագույն դեպքում, երկու երեխայով՚,-ընդգծել է Աբրահամյանը: Բացի այդ, նշված ժամանակահատվածում  ծնելիության հաշվեկշռի խախտումը նա կապում է Հայաստանի վերարտադրողունակության տարիքի բնակչության հիմնական մասի միգրացիայով:

Այս տեղեկատվությունը հետաքրքիր է նաեւ նրանով, որ համընկնում է իմ կարծիքի հետ, թե ինչու է Հայաստանում նվազում ծնելիությունը: Թվում է իսկապես եթե տնտեսական ճգնաժամ է, ապա ծնունդները պիտի ավելանան, բայց քանի որ արտագաղթածների մեծ մասը ի վերջո երիտասարդներն են ապա ստացվել է այն ինչ ստացվել է... Ցավալի է իհարկե...

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars