2008-ի սեպտեմբերին որդիս գնալու է դպրոց: Եւ առաջին հարցը, որ այս պահին ինձ հուզում է, թե որն է այն հաստատությունը, որ պիտի դնի ամենակարեւոր հիմնաքարը նրա կրթության հարցում: Շատերդ դեռ չունեք այդ հարցը, բայց վստահ եմ մոտավորապես պատկերացնում եք ընտրությամն բարդությունը: Ես էլ էի տեսական մակարդակում տիրապետում խնդրին: Սակայն գործնականում իրավիճակն ավելի տխուր է, քան գիտեի:
Եւ այսպես Երեւանում կան երեք տիպի դպրոցներ.
ա. պեռվի կռուգ կամ անունով պետական դպրոցներ, որոնցից են Չեխովի, Կրուպսկայայի, Պուշկինի, 114 եւ այլն
բ. վճարովի դպրոցներ
գ. սովորական պետական դպրոցներ
Պեռվի կռուգ դպրոցների առավելությունն այն է, որ դրանք միշտ իշխանության ուշադրության կենտրոնում են, հետեւաբան նաեւ նորոգվում են, ինտերնետ ունեն, այլ պարագաներ...
Լավ ու «թիկունք» ունեցող ուսուցիչներ են այստեղ հիմնականում դասավանդում: Թերություններն են. անընդհատ փող են հավաքում, լավ գնահատականներ ստանում են հիմնականում «ըստ թափի», սովորում են տարբեր օլիգարխների երեխաներ ու դասարաններում ավելի քան երեսուն երեխա է լինում:
Վճարովի դպրոցի առավելությունը երեւի այն է, որ դասարանները շատ սակավամարդ են եւ ուսուցիչներն էլ ենթադրվում է, որ լավը պիտի լինեն:
Թերություն է, որ ուսուցիչներն ու երեխաները հասկանում են, որ մեծ գումար են վճարվում դպրոցին ուսման համար ու կարծես թե շատ հեշտությամբ են հինգեր նշանակում: Հետո էլ մի տեսակ բանջարանոց են հիշեցնում ինձ մեր վճարովի դպրոցները, էքսպերիմենտներ են անում երեխաների վրա, իրենք էլ չիմանալով, թե վերջն ինչ է լինելու: Վճարովի դպրոցների ճնշող մեծամասնությունը չունի սեփական տարածք:
Դե սովորական դպրոցներն էլ սովորական անտերության մեջ են: Քանդված շենքեր, մուրացիկից պակաս եկամուտ ունեցող ուսուցիչներ եւ այլն:
Միակ ուրախալի բանն այս պատմության մեջ այն է, որ դեռ մեկ տարի կա...

Comments