January 29th, 2008
Մի քանի օր շարունակ բարեկամների էջերում կրքեր էին եռում Սիրուշոյի շուրջ: Իսկ գիտեք, որ Եվրատեսիլ երգի մրցույթի կանոնները փոխվել են եւ այս տարի Հայաստանը ներկայացնող Սիրուշոի համար շատ ավելի դժվեր է լինեու: Մասնավորապես խելացի եվրոպացիները այլեւս չեն ուզում հաշտվել մեր եւ մեր նման մի շարք արեւելաեվրոպական երկրների մշտական հաջողությունների հետ եւ փոխել են կանոնները: Մասնավորապես մասնակից երկրներին բաժանել են վեց զամբյուղի հաշվի առնելով նախկին տարիների ֆրենդլի վոութները՝ ասել է թե հարեւանը հարեւանի համար, սփյուռքը՝ հայրենիքի: Հիմա տեսնենք թե ինչ է ստացվել:
