January 14th, 2008
Կենդանի մատյանում հաճախ են վեճերը ազգայնականների եւ լիբերալների միջեւ: Ի սկզբանե պայմանավորվենք, որ անվանումները պայմանական են: Այս վեճը սկսվել է անկախ Հայաստանի գոյության առաջին օրը: Վեճն իհարկե վաղուց կար, բայց երբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտություն առաջացավ վերջապես ընտրություն կատարել: Եւ այս առումով հատկանշական է Վազգեն Մանուկյանի հայտնի վեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իրականում այդ վեճը շարունակվում է մինչ օրս: Անունները կարելի է փոխել, իսկ վեճի էությունը նույնն է: Երիտասարդների համար համառոտ ներկայացնեմ վեճի էությունը: Վազգեն Մանուկյանն ասում էր, որ հայ ժողովուրդը համաշխարհային ազգ է, հետեւաբար առաքելություն ունի: Տեր-Պետրոսյանի հայտնի բանաձեւը հնչում էր այսպես. «Ոչ, Հայաստանը սովորական երկիր է, հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է»:
