January 7th, 2008
Տեսեք թուրքերն ինչ ամանորի նվեր են մտածել մեզ համար:
Թուրքիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (TRT - Turkiye Radyo Televizyon) մտադիր է լուրերի թողարկումներ հեռարձակել 8 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
«Սաբահե պարբերականի փոխանցմամբ, TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը կարգադրել է վարձել լեզուների գծով մասնագետների, որոնք պետք է ապահովեն հեռարձակումները:
Թուրքիայի պետական նախարար Մեհմեթ Այդինը CNN-Turk հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը հավանություն է տվել 8 լեզուներով լուրերի թողարկումներ հեռարձակելու ծրագրին:

Գիտեի, որ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ՕԵԿ-ի <ամենատղամարդ> անդամներից է, բայց որ լավ հումոր էլ ունի չգիտեի: Եվ ահա այսօր տիկին Բիշարյանը լավ հումոր է արել, մասնավորապես, որ եթե Հայաստանում էլ կիրառվեն վրացական նախագահական ընտրության տեխնոլոգիաները, ապա Սերժ Սարգսյանը կհաղթի կես տուրում: Էս ֆոնին հատկապես ցնցում են արեւմտյան ղեկավարների բոցավառ շնորհավորանքները: Ինչ եք կարծում ցինիզմը քաղաքականության մայրն է, թե հայրը: