Home

Նախորդը | Հաջորդը

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Հետխորհրդային տարածքում թե' տղամարդիկ և թե'  կանայք ամենից երկար ապրում են  Հայաստանում: Այս անսպասելի  տվյալը  հայտնվել է  կյանքի տևողության մասին`  ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում:

 

Դիտարկումները ցույց են տվել, որ նախկին Խորհրդային Միության տարածքում կյանքի ամենամեծ տևողությամբ աչքի է ընկնում Անդրկովկասը: Ընդ որում առաջին տեղում Հայաստանն է, որտեղ տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 68 է, կանանցը` 75: Վրաստանում տղամարդիկ միջինն ապրում են 67, իսկ կանայք` 74 տարի: Ադրբեջանն այս հարցում հարևաններ զ•ալիորեն զիջում է: Զեկույցի տվյալները բավական հիասթափեցնող են ռուսաստանցիների համար: Կյանքի միջին տևողության ցուցանիշներով Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետությունների ցանկում հետ է նույնիսկ միջինասիական երկրներից:  Այնտեղ տղամարդիկ միջինն ապրում են մոտ 59, իսկ կանայք` 72 տարի: Համեմատության կար•ով նշենք, որ ռուսաստանցի տղամարդիկ ամերկացիներից քիչ են ապրում 16 տարի, իսկ կանայք` 9:  Ռուսաստանից ետ է մնում միայն Ղազախստանը: Այստեղ տղամարդկանց և կանանց կյանքի տևողությունը համապատասխանաբար  58 և  69 տարի է: Ուկրաինացիները միջինն ապրում են մոտ 60 տարի, իսկ ուկրաինուհիները` 72: Վիճակը մի փոքր ավելի լավ է Բելառուսում: Արական կեսի միջին կենսատևողությունը 63 տարի է, ի•ականինը` 74: Սակայն ետխորհրդային տարածքում արձանա•րված ցածր  ցուցանիշներն ամենևին էլ  բնորոշ չեն համաշխարհային միտումներին, որոնք վկայում են, որ կյանքի միջին տևողությունն ընդհանուր առմամբ աճում է: Վերջին 50 տարում այդ աճը կազմել է 15 տարի: Այսօր տղամարդիկ ապրում են միջինը 64, իսկ  կանայք` 68 տարի: Բայց սա չի վերաբերում Միացյալ Նահան•ներին և Հյուսիսային Եվրոպայի երկրներին, որտեղ մարդկանց •երակշիռ մասը հատում է 80 տարվա սահմանա•իծը և նույնիսկ ավելին: Մինչդեռ հետամնաց երկրներում, մասնավորաբար, Աֆրիկայում պատկերը ճիշտ հակառակն է: Մահացությունը անչափ բարձր է, որի պատճառը վարակիչ հիվանդություններն են, առաջին հերթին ՁԻԱՀ-ը: Սև մայրցամաքի միլիոնավոր բնակիչների համար  40 տարին բոլորելը պարզապես երջանկություն է:

Գիտութոյւնը հստակ բացատրություն ունի երկարակյացությանը: Միանշանակ է, մարդիկ երկար են ապրում երբ բարելավվում են կենսպայմանները, երբ կարողանում է ուշադրություն դարձնել ուտելիքի որակին, երբ որակյալ բուժօգություն է ստանում եւ այլն: Ու հաստատ այս ամենը մեզ մոտ գոնե առայժմ չկա: Նույն ահնասկաալի պատճառով մեզ մոտ ցածր է ծնելության մակարդակը: Ասում եմ անհասկանալի այն պատճառով, որ խիստ բարձր կենսամակարդակի դեպքում են միայն այսքան <խելացի> դառնում կանայք ու դադարում մեկից ավելի երեխա ունենալ:

Ինչ ուզում եք ասեք, միեւնույն է ես բան չեմ հասկանում:

Դե արի ու, խեղճ ընդդիմադիր, մի կատաղիր: Դե արի ու էս ժողովրդից բան հասկացիր:

Comments

(Anonymous) wrote:
Sep. 23rd, 2007 02:45 am (UTC)
չի երևում
Այս գրառման առաջին երկու պարագրաֆը չեն կարդացվում:
[info]arzuni wrote:
Sep. 23rd, 2007 02:36 pm (UTC)
Re: չի երևում
Արդեն հուսով եմ կարդացվում է
(Anonymous) wrote:
Sep. 23rd, 2007 07:22 pm (UTC)
Re: չի երևում
Արդեն կարդացվում է: Բայց հիմա էլ «գ» տառերի փոխարեն նորից կետեր է ցույց տալիս:

Page Summary

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars