Home

Նախորդը | Հաջորդը

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նախագահը կհրավիրվի Բաքու:
Այդ մասին «Ազատությունե ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է TRACECA-ի մշտական միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուսթաֆաեւը:

Նշելով, որ դեկտեմբերի 12-13-ը Աստանայում անցկացված համաժողովը որոշում է ընդունել TRACECA-ի 15-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը 2008 թվականի սեպտեմբերին Բաքվում անցկացնելու վերաբերյալ, Մուսթաֆաեւը հավելել է. - «Համաձայն ընթացակարգային կանոնների, հյուրընկալող երկրի` Ադրբեջանի նախագահը պետք է միջոցառմանը անձամբ հրավիրի TRACECA-ում ընդգրկված պետությունների ղեկավարներին: Միայն բացառիկ դեպքերում է Եվրամիությունը միջամտում եւ ստանձնում միջոցառմանը չհրավիրվածների մասնակցության կազմակերպումըե:

Նա նշել է, որ Հայաստանը նախապես դեմ էր Բաքվում հոբելյանական գագաթնաժողովի անցկացմանը, սակայն երբ Ղազախստանը հանել է իր հայտը` այլ թեկնածու չի մնացել:

«Իր հերթին, Ադրբեջանը խոստացել է պահպանել գագաթնաժողովի անցկացման բոլոր կանոններըե, - ասել է Մուսթաֆաեւը եւ հիշեցրել, որ 1998 թվականին նույնպես Հայաստանի նախագահը հրավիրված էր Բաքու` TRACECA-ի գագաթնաժողովին, սակայն նրա փոխարեն ժամանել էր վարչապետը:

Ներկայումս TRACECA-ում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ղազախստանը, Ղրղըստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը:

Comments

[info]arin_berd wrote:
Dec. 27th, 2007 12:37 pm (UTC)
Իսկ TRACECA-ն դեռ ողջ է՞: Ես կարծում էի, որ Ռուսաստանի նոր գազամուղի կառուցումից հետո այն մեռավ: Միգուցե դա է պատճառներից մեկը, որ Ղազախստանը հանել է իր հայտը ու բացի Ազերբառանից էլ ուրիշ թեկնածություն չի մնացել: Համենաին դեպս, կարծես թե այդ ծրագիրը հասնում է իր անկմանը և Բաքվում, ոչ թե 15-ամյակը կնշվի, այլ փակումը:
Տեսնենք:

Page Summary

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars