ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ
ԿԶԲԱՂԵՑՆԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը զբաղեցնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան:
Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:
ՙԱՄՆ պետքարտուղարությունը դիմել է թոշակի անցած դեսպան Ռուդոլֆ Պերինային համալրելու Հայաստանումում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի պաշտոնը: Ռուդոլֆ Պերինան իր պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 10-ից՚,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են ԱՄՆ դեսպանատանը:
Դեսպանատանն ընդգծել են, որ ՙՌիչարդ Հոգլանդը շարունակում է մնալ նախագահ Բուշի թեկնածուն Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար եւ մենք դեռեւս սպասում ենք նրա թեկնածության հաստատմանը Սենատի կողմից՚:
Ռուդոլֆ Պերինան զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի եւ եվրասիական հակամարտությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի պաշտոնը 2001-2004 թթ.:
Տարբեր տարիներին Ռուդոլֆ Պերինան զբաղեցրել է Բելգրադում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի, Մոլդովայում ԱՄՆ դեսպանի, Եվրոպայի և Կանադայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ավագ օգնականի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքականության պլանավորման աշխատակազմի փոխտնօրենի պաշտոնները:
Մենք հայերս շատ հետաքրքիր ժողովուրդ ենք, մի բանն անելուց հետո ենք մտածում: Սկզբում որոշում ենք, որ մեզ Հոգլանդ պետք չի, հետո սկսում ենք որոշել, բա հետո ինչ ենք անելու: Իսկ ամերիկացիները հարցերը շատ ուղղամիտ են սիրում լուծել, չեք ուզում դեսպան` չենք ուղարկի: Դրա փոխարեն մշտապես կունենաք փոխդեսպաններ, այն էլ թոշակից հետ կանչված: Հիմա թե էս Պերինայից ոնց ենք ցեղասպանության ճանաչում ուզելու, պարզ չի:

