Home

Նախորդը | Հաջորդը

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Ուրբաթ օրը սկսված դոլար-դրամ հերթական դրաման ԼՋ-ում շատ հաճախ կապում են ՀՀ ԿԲ նոյեմբերի 21-ի թիվ 367Ն որոշման հետ: Իրականում որոշումը խիստ տրաբանական է եւ օգտակար: Ինչ է այն նախատեսում: Նախորդ որոշումը, որ կայացվել էր 2004 թվականին նախատեսում էր, որ ՀՀ բանկերը պարտավոր էին իրենց ներգրաված միջոցների 8%-ի չափով պարտադիր պահուստավորում կատարել: Նոր որոշումը նույնն է թողել դրամի պահուստավորման քանակը, իսկ ԱՄՆ դոլարի պահուստավորման տոկոսադրույքը 8-ից հասցրել է 12 տոկոսի: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ շուկայում առկա դոլարի մի մասը բանկերը պիտի գնեն, ու լրացուցիչ պահուստավորեն, դրանով իսկ պակասեցնեն առկա դոլարային մասան ու կանխեն դրամի սարսափելի արագությամբ ամրապնդումը: Այնպես որ բարեկամներ այս որոշումը կարծում եմ կապ չունի ուրբաթ-շաբաթ դրամի ահագնացող ամրապնդման հետ, եթե կապ ունի էլ ապա դրական իմաստով, որքանով էլ ցավալի է, կարող էր ավելի վատ լինել:
http://www.cba.am/armpress/pr2111.pdf

Comments

[info]narjan wrote:
Nov. 25th, 2007 07:36 pm (UTC)
Չէ, իրականում անմիջական կապ ունի, որովհետեւ բանկերը ամենայն հավանականությամբ ընտրեցին մյուս ճանապարհը, այն է պակասեցնել դոլլարային պարտավորությունները, ինչը ունեցավ լրիվ հակառակ էֆֆեկտը:
Ընդ որում հաշվի առնենք, որ դոլլարային պարտավորությունների հետագայում հավանաբար փախանակվել են դրամով, այսինքն արտարժույթային ռեզերվի մեծացումը բերում է մոնեթար բազայի կրճատմանը, նույն կերպով ինչպես դրան կբերեր սովորական ռեզերվային տոկոսադրույքի մեծացումը:
[info]arzuni wrote:
Nov. 25th, 2007 07:54 pm (UTC)
Ենթադրում եմ խոսքը բորսայում աննախադեպ ծավալի գործարքների մասին է: Իրականում վերջին շաբաթ վաճառված դոլարը ամբողջովին գնել է ԿԲ-ն: Ինչը չի օգնել ինչպես տեսանք:
[info]narjan wrote:
Nov. 25th, 2007 07:36 pm (UTC)
Փոքր ինչ այլ բացատրության համար
http://community.livejournal.com/armenianewsblog/17609.html?mode=reply&style=mine
[info]arzuni wrote:
Nov. 25th, 2007 07:51 pm (UTC)
«Բանկերը աշխատեցին նվազեցնել ներգրավված միջոցների արտարժույթային մասը վաճառելով իրենց մոտ պահվող արտարժութի զգալի մասը»:

Այսպիսի բան լինել չի կարող, ներգրավված միջոցները վարկերն ու ավանդներն են, դրանք մի օրում չես պակասեցնի: Ուրիշ ավելի տրամաբանական բացատրություն կա, որը վստահորեն կասի ԿԲ նախագահը... Բանկերը փոխանակման կետերի միջոցով երկու օրում սպեկուլատիվ գցեցին դոլարի կուրսը, որ էժան գնով համալրեն պահուստները: Եվ կասի որ դրանք հատկապես օգտագործեցին ուրբաթ երեկոն եւ շաբաթ, կիրակին լավ իմանալով որ այդ օրերին ԿԲ շուկայի վրա ազդելու գործիք չունի:

Իսկ երկուշաբթի կուրսը կարծում եմ էլի 312-ի մոտերքը կլինի:
[info]narjan wrote:
Nov. 25th, 2007 08:00 pm (UTC)
Մի քանի ժամ առաջ դուրս եկա, առանձնապես չէր երեւոմ , որ կուրսը բարձրանում է /ինչը պիտի լիներ այդպես, հո գիշերվա կեսին չէին համալրելու էտ պահուստները/:

Համենաին դեպս, եկեք սպասենք վաղվան տեսնենք:
[info]arzuni wrote:
Nov. 25th, 2007 08:11 pm (UTC)
Վաղը ԿԲ-ն հաստատ ինտերվենցիա կանի, կգնի մեծ քանակությամբ դոլար
[info]narjan wrote:
Nov. 25th, 2007 08:15 pm (UTC)
Աչքիս շատ լավ կարծիքի եք մեր ԿԲ-ի մասին.. :)
[info]arzuni wrote:
Nov. 25th, 2007 08:22 pm (UTC)
Մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ կուրսի նման տատանումները կարող են հանգեցնել ընդհուպ մինչեւ ապստամբության: Որքան էլ վատ կարծիք ունենամ ԿԲ-ի մասին, կարծում եմ գոնե իրենց մաշկի մասին մտածում են այնտեղ: Իսկ եթե չանեն, վատ կլինի...
[info]ahousekeeper wrote:
Dec. 19th, 2007 08:01 am (UTC)
Ապստամբություն չեղավ, դոլլարն էլ մինչեւ 312 չբարձրացավ :)
[info]arzuni wrote:
Dec. 19th, 2007 08:18 am (UTC)
Համաձայն եմ, բայց նաեւ 280 չմնաց... Յա նե վոլշեբնիկ, յա տոլ'կո ուչուս':)
[info]arzuni wrote:
Jan. 12th, 2008 10:19 pm (UTC)
Ի դեպ դոլլարը այնուամենայնիվ դարձավ 312:)
[info]ahousekeeper wrote:
Jan. 13th, 2008 09:50 am (UTC)
Երեկ 308/309 էր, հենց նոր նայեցի՝ 307/309 է փողոցում։

Բայց հիշեցնեմ, որ Նոյեմբերի 25-ին (կիրակի) գրված նախադասությունը հետեյալն էր. «Իսկ երկուշաբթի կուրսը կարծում եմ էլի 312-ի մոտերքը կլինի:»

;)
[info]arzuni wrote:
Jan. 13th, 2008 04:37 pm (UTC)
Հիշում եմ իհարկե ինչ եմ ասել: Կատակում եմ... Ուղղակի զարմանալի է, որ հիմա էլ աճում է դոլարը:
[info]ahousekeeper wrote:
Jan. 13th, 2008 05:06 pm (UTC)
Երեւի փորձում են բերել արժեքի փոփոխման նախապես պլանավորված կորին։ Պետբյուջեյում, եթե ճիշտ եմ հիշում, դոլլարի արժեքը հաշվարկված է 250 դրամով։
[info]arzuni wrote:
Jan. 13th, 2008 05:38 pm (UTC)
250 փոխարժեքը կլինի այն դեպքում, երբ այս տարվա տենդենցները պահպանվեն, այսինքն մոտ քսան տոկոսով դրամն ամրանա: Իսկ բյուջեի համար որոշեցին այլեւս կանխատեսում չանել, քանի որ կանխատեսումը ավելի են մեծացնում անկման սպասելիքները: Այս տարի բյուջեում դրված է բյուջեի ԱԺ կողմից ընդունման օրվա փոխարժեքը:
[info]ahousekeeper wrote:
Jan. 13th, 2008 05:55 pm (UTC)
Կարո՞ղ է հիշում ես, թե ինչքան էր փոխարժեքը բյուջեի հաստատման օրը։
[info]arzuni wrote:
Jan. 13th, 2008 06:16 pm (UTC)
Ճիշտն ասած չեմ հիշում, ինտերնետում էլ չգտա: Եթե ճիշտ եմ հիշում, որ բյուջեի ընդունման օրվա կուրսն է հիմք ընդունվելու, ապա պիտի լինի 304.56: Վաղը հաստատ կճշտեմ:
[info]arzuni wrote:
Jan. 15th, 2008 10:42 am (UTC)
Պարզեցի: Բյուջեի հիմքում դրվել է Նոյեմբերի 1-ի կուրսը, այն օրվա, երբ նախագիծը ներկայացվել է ԱԺ, այն է` 325.16:
[info]ahousekeeper wrote:
Jan. 15th, 2008 12:12 pm (UTC)
Փաստորեն հավանականություն կա, որ կփորձեն աստիճանաբար բարձրացնել մինչեւ 315-25?
[info]arzuni wrote:
Jan. 15th, 2008 12:51 pm (UTC)
Կարծում եմ ոչ: Ուղղակի նախորդ տարիներին իրենց արածը, երբ փորձում էին կանխատեսել կուրսը, հասկացել են որ սխալ է: Ընդհանրապես ԿԲ-ն իրավունք չունի այդպիսի կանխատեսում անելու, որովհետեւ երբ ես եւ դու(նկատի ունեմ շուկայի մասնակիցներին) լսում ենք, որ ԿԲ կանխատեսում է, որ 2008-ի միջին կուրսը լինելու է ասենք 270 դրամ, ապա մեր սպասելիքների հետեւանքով հենց այդպես կամ ավելի ցածր էլ հենց լինում է: Այսինքն ստացվում է, որ ԿԲ-ն հրահրում է դրամի ուժեղացում, ինչի իրավունքը չունի: Մյուս կողմից էլ ֆիննախը պահանջում է հաշվարկային կուրս, դե էս անգամ էլ ԿԲ-ն խորհուրդ է տվել օգտագործել հենց այդ օրվա թիվը: Իսկ կլինի այն կուրսը, որը կլինի: Ոչ ոք չի կարող կանխատեսել, ըստ ԿԲ մասնագետների դրամի ամրապնդումը պիտի որ շարունակվի, բայց ոչ 2007-ի տեմպերով:
[info]ahousekeeper wrote:
Jan. 15th, 2008 01:34 pm (UTC)
> ըստ ԿԲ մասնագետների դրամի ամրապնդումը պիտի որ
> շարունակվի, բայց ոչ 2007-ի տեմպերով:
Լսել եմ եւ այսպիսի կարծիքներ, եւ լրիվ հակառակ կարծիքներ։ Ու բոլորն էլ՝ մասնագետներից։

Կրակն ենք ընկել էս մասնագետների ձեռքը :)
[info]arzuni wrote:
Jan. 15th, 2008 02:02 pm (UTC)
Մասնագետներ ունենք, աշխարհը չունի:)

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars