Home
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Սերը կարող է տեւել 4 տարուց ոչ ավելի:

Մեքսիկացի գիտնականները պնդում են, որ սերը կարող է տեւել 4 տարուց ոչ ավելի եւ պարզապես ՙժամանակավոր խելագարություն՚ է:

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետները համոզված են, որ սերը պետք է զատել համակրանքից, կապվածությունից եւ սեռական հակվածությունից:

Սիրահարվածության առաջին փուլում, ինչպես պնդում են մեքսիկացի գիտնականները, ուղեղը հատուկ քիմիական միացություններ է արտադրում, որոնք կուտակվում են նեյրոններում:

Այդ պահին ակտիվանում են գլխուղեղի այն հատվածները, որոնք վերահսկում են զգացմունքները: Նման վիճակը, սակայն, կարող է տեւել ընդամենը 4 տարի, պնդում են գիտնականները:

ՄՐՑՈՒՅԹ

  • Feb. 12th, 2008 at 5:48 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
[info]armblogsում հայտարարվել է մրցույթ 2007 թվականի լավագույն գրառման համար: Ու տարօրինակն այն է, որ աննախադեպ պասիվություն է տիրում բլոգերների շրջանում:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Երբեւէ նայել եք քարտեզին ընտրությունների ազատ եւ արդար անցկացման տեսանկյունից: Նկատի ունեմ, ուշադրություն դարձրել եք արդյոք, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Նայեք քարտեզին, մեզնից արեւմուտք բոլոր ընտրությունները գնահատվում են ԵԱՀԿ չափանշներին համապատասխան, իսկ մեզնից արեւելք` ոչ ժողովրդավարական: Աշխարհը բաժանված է երկու մասի, ժողովրդավար եւ բռնապետական, ու մենք հենց այդ սահմանային գծի վրա ենք:

 Ընդ որում արժանահիշատակ է նաեւ փաստը, որ վերոհիշյալ սահմանը դեռ մի քանի տարի առաջ շատ մեզնից հեռու էր: Բայց ուկրաինական եւ վրացական ընտրությունների <դրական> գնահատականից հետո, սահմանային գիծը տեղափոխվեց դեպի Ռուսաստան եւ Հայաստան:

Ի դեպ խոսելով սահմանային գծի մասին հատուկ պետք է ընդգծել, որ դա ընտրություններին տրվող գնահատականի, այլ ոչ թե ընտրական պրոցեսի օբյեկտիվ որակի հարց է: Այստեղ միանգամից արժե հիշել վրացական վերջին ընտրությունը:

 Ինչեւե, խոսենք մեր խնդիրներից: Սահմանին լինելը բոլորն են հասկանում, թե ինչ վտանգավոր բան է, ի վերջո կռիվները ամենաշատ վնասը հենց սահմանային երկրներին են պատճառում: Բայց սահմանին լինեը նաեւ ընտրության հնարավորություն է տալիս: Ի վերջո մենք կարող ենք ընտրել մեզնից արեւմուտք ընկած ճամբարը եւ դասվել <ժողովրդավարական> երկրների շարքին կամ էլ հակառակը: Ընդ որում հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ ընտրության մեջ մենք իսկապես ազատ ենք: Ինչպես դարեր շարունակ լինելով քրիստոնության եւ մահմեդականության սահմանը, այսօր եւս ընտության առաջ ենք: Ու թերեւս Հայաստանը այդպիսին է լինելու հավերժ…

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Մի քանի օր շարունակ բարեկամների էջերում կրքեր էին եռում Սիրուշոյի շուրջ: Իսկ գիտեք, որ Եվրատեսիլ երգի մրցույթի կանոնները փոխվել են եւ  այս տարի Հայաստանը ներկայացնող  Սիրուշոի համար շատ ավելի դժվեր է լինեու: Մասնավորապես խելացի եվրոպացիները այլեւս չեն ուզում հաշտվել մեր եւ մեր նման մի շարք արեւելաեվրոպական երկրների մշտական հաջողությունների հետ եւ փոխել են կանոնները: Մասնավորապես մասնակից երկրներին բաժանել են վեց զամբյուղի հաշվի առնելով նախկին տարիների ֆրենդլի վոութները՝ ասել է թե հարեւանը հարեւանի համար, սփյուռքը՝ հայրենիքի: Հիմա տեսնենք թե ինչ է ստացվել:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Սիրուն աղջիկներ տեսնելիս սովորաբար ուրախանում եմ, բայց այս նկարը շատ տխրեցրեց: Իսկ տղամարդիկ ուր են: Գնացել են կռիվ երեւի: Վարդան Օսկանյանն եւ նրա կանայք... Նայում ես էս նկարին ու չգիտես ծիծաղես, թե լաս:

 Ս.թ. հունվարի 22-ին տեղի ունեցավ 2007թ. ՀՀ արտաքինգործերինախարարությունում  կայացած արտաքին  մրցույթին հաղթածդիվանագետներիերդման հանդիսավոր արարողությունը:

 ՀՀ ՙԴիվանագիտական ծառայության մասին՚       օրենքի համաձայն 2007թ. հուլիսինանցկացված մրցույթի արդյունքում 7 անձինք ընդունվեցին աշխատանքիԱԳՆհամակարգի դիվանագիտական պաշտոններում` 6 ամիս փորձաշրջանով:
Աշխատանքի ընդունված բոլոր 7 դիվանագետներն էլ հաջողությամբ անցել են փորձաշրջանը  եւ այսօր ԱԳ նախարարի հրամանով նրանցշնորհվեցառաջին դիվանագիտկան` կցորդի աստիճանը:
 Ելույթ ունենալով արարողությանը` ԱԳ նախարար Օսկանյանը շնորհավորեց նորանշանակ դիվանագետներին ստանձնածպաշտոնիկապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքային գործունեությունում: 
Նորանշանակ դիվանագետները համալրեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության, Մերձավոր եւ Միջին Արեւելքի եւ ԱՊՀ վարչությունները, նախարարության աշխատակազմի քարտուղարությունը,
 
նախարարության կազմում գործող ՙՍփյուռքի հետ կապերի՚ գործակալությունը, ՙՊետականարարողակարգի ծառայություն՚ գործակալությունը:

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Կենդանի մատյանում հաճախ են վեճերը ազգայնականների եւ լիբերալների միջեւ: Ի սկզբանե պայմանավորվենք, որ անվանումները պայմանական են: Այս վեճը սկսվել է անկախ Հայաստանի գոյության առաջին օրը: Վեճն իհարկե վաղուց կար, բայց երբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտություն առաջացավ վերջապես ընտրություն կատարել: Եւ այս առումով հատկանշական է  Վազգեն Մանուկյանի հայտնի վեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իրականում այդ վեճը շարունակվում է մինչ օրս: Անունները կարելի է փոխել, իսկ վեճի էությունը նույնն է: Երիտասարդների համար համառոտ ներկայացնեմ վեճի էությունը: Վազգեն Մանուկյանն ասում էր, որ հայ ժողովուրդը համաշխարհային ազգ է, հետեւաբար առաքելություն ունի: Տեր-Պետրոսյանի հայտնի բանաձեւը հնչում էր այսպես. «Ոչ, Հայաստանը սովորական երկիր է, հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է»:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Երիտասարդ Ռ.Քոչարյանն ու Ս.ՍարգսյանըԿատակ չի, իսկապես կարելի է շատ բան իմանալ կայքէջերից: Թվում է ինչ կարող է լինել այնտեղ, հազար անգամ սրբագրած, հարյուր անգամ ծանրութեթեւ արած տեղեկություններ են տեղադրվում այդ էջերում: Բայց արի ու տես... Դե պարզ է բոլորի կայքերում էլ կա տեղեկատվական բաժին, ծրագրերն են հրապարակված, ելույթներն են՝ հաճախ նաեւ տեսանյութերի տեսքով: Ամեն թեկնածու էջը կառուցելիս բնականաբար գերակշող մասը ստանդարտ տեղեկատվությամբ է լցրել, բայց բոլորն անխտիր փորձել են ինչ որ բանով առանձնանալ: Ահա հենց այդ էքսկյուզիվ մասերն էլ խիստ հետաքրքրական են թեկնածուների արժեքային համակարգը, առաջնահերթություններն ու ճաշակը բնորոշելու համար:

ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

  • Jan. 7th, 2008 at 8:23 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Գիտեի, որ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ՕԵԿ-ի <ամենատղամարդ> անդամներից է, բայց որ լավ հումոր էլ ունի չգիտեի:  Եվ ահա այսօր տիկին Բիշարյանը լավ հումոր է արել, մասնավորապես, որ եթե Հայաստանում էլ կիրառվեն վրացական նախագահական ընտրության տեխնոլոգիաները, ապա Սերժ Սարգսյանը կհաղթի կես տուրում:  Էս ֆոնին հատկապես ցնցում են արեւմտյան ղեկավարների բոցավառ շնորհավորանքները: Ինչ եք կարծում ցինիզմը քաղաքականության մայրն է, թե հայրը:

TRT-Ն ԿԽՈՍԻ ՀԱՅԵՐԵՆ

  • Jan. 7th, 2008 at 7:58 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Տեսեք թուրքերն ինչ ամանորի նվեր են մտածել մեզ համար:
Թուրքիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (TRT - Turkiye Radyo Televizyon) մտադիր է լուրերի թողարկումներ հեռարձակել 8 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

«Սաբահե պարբերականի փոխանցմամբ, TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը կարգադրել է վարձել լեզուների գծով մասնագետների, որոնք պետք է ապահովեն հեռարձակումները:

Թուրքիայի պետական նախարար Մեհմեթ Այդինը CNN-Turk հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը հավանություն է տվել 8 լեզուներով լուրերի թողարկումներ հեռարձակելու ծրագրին: 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

  • Dec. 31st, 2007 at 7:10 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Թող 2008-ը մեր հաղթանակների տարի լինի

ԳԵՅԹՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • Dec. 29th, 2007 at 7:33 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Բիլ Գեյթսի 11 կանոնները դպրոցականների համար: Վստահ եմ, որ մերոնց էլ պետք կգան:

Կանոն 1
Կյանքն անարդար է` կհարմարվեք դրան:

Կանոն 2
Աշխարհը թքած ունի ձեր ինքնագնահատականի վրա: Կյանքը պահանջելու է, որ դուք ավարտեք գործը ՄԻՆՉ այն, երբ ձեզ վստահ կզգաք:

Կանոն 3
Դուք դպրոցն ավարտելուն պես տարեկան 60 000$ չեք վաստակելու: Դուք չեք դառնա ընկերության փոխնախագահ, որի մեքենայում արբանյակային հեռախոս կա, մինչեւ որ Դուք նրանց համար չվաստակեք:

Կանոն 4
Կարծում եք ձեր ուսուցիչը չափազանց պահանձկոտ է: Համբերեք մինչ ղեկավար ունենալը:

Կանոն 5
Համբուրգեր մատուցելը ձեր արժանապատվությունից ցածր չէ: Ձեր պապերն ու տատերը այլ բառ էին օգտագործում կոտլետներ բաժանելու համար` այն կոչում էին Հնարավորություն:

Կանոն 6
Եթե անհաջողության եք մատնվել, դա դեռ ձեր ծնողների մեղքը չէ, սովորեք սխալների վրա:

Կանոն  7
Ձեր ծնվելուց առաջ ձեր ծնողներն այսքան փնթփնթան չէին: Նրանք այսպիսին են դարձել ձեր հաշիվները վճարելով, ձեր հագուստը լվալով ու ձեր ինքնասիրահարված դատողությունները լսելով: Այդ իսկ պատճառով մինչ կսկսեք փրկել աշխարհը ձեր ծնողների սերնդից, նախ մաքրեք ձեր սենյակի պահարանը:

Կանոն  8
Գուցեեւ ձեր դպրոցը վերջ է դրել մարդկանց տեսակավորմանը առաջնորդների եւ անհաջողակների, բայց կյանքը ՈՉ: Որոշ դպրոցներում վատ գնահատականներ չեն դնում եւ տալիք են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ճիշտ պատասխանը գտնելու համար: Դա ՈՉ ՄԻ կապ չունի իրական կյանքի հետ:

Կանոն  9
Կյանքը բաժանված չէ կիսամյակների: Դուք ամառային առձակուրդներ չեք ունենալու : Շատ չեն գործատուները, որ շահագրգռված են, որ դուք ԳՏՆԵՔ ՁԵԶ: Փնտրեք ձեզ ձեր հաշվին:

Կանոն  10
Հեռուստատեսությունը իրական կյանքը ՉԷ: Իրականում մարդիկ սովորաբար ստիպմած են լինում գնալ աշխատանքի, այլ ոչ թե նստել սրճարաններում:

Կանոն  11
Յոլա գնացեք գիտունիկների ու սերտողների հետ: Բացառված չէ, որ վերջիվերջո դուք կաշխատեք նրանցից մեկի մոտ:

Հ.Գ. Գտա [info]irukan ի մոտ, շնորհակալություն:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հետաքրքիր մտքեր է արտահայտել ամերիկացի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Ըստ Ֆրիդի աշխարհի ղեկավարների մեջ լիքը հիմարներ կան ու հիմարկերի հատկապես մեծ կենտրոնացում կա Հարավային կովկասում: Պարզվում է նաեւ, որ կարելի է սիրախաղեր անել Սերբիայի անջատողականների հետ, իսկ Ռուսաստանի հետ երբեք չեն անի: Պարզվում է, որ Կոսովոն բացառիկ է միայն այն պատճառով, որ այնեղ ՄԱԿ-ի կառավարում է, կարելի է մտածել, որ եթե ամերիկացնիներն ուզեն ցանկացած կոնֆլիկտային գոտում ՄԱԿ-ի կառավարում մտցնելու պրոբլեմ կունենան:

Մի խոսքով միջայգային քաղաքականությունը լիակատար զոռբայության է վերածվում, ով ամերիկացիների կողմից է ունիկալ է, ով իրենց կողմից չէ ունիկալ չէ: Մնաց հասկանալ, թե ինչու չի ասել Լեռնային Ղարաբաղ ու պըրծ:

ՙՀԻՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ՚,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

 Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պնդելու է, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների կարգավորման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է սլովենացի լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ: ՙՆախ եւ առաջ, Կոսովոյի դեպքը բացառիկ է, քանի որ աշխարհում էլ ոչ մի տեղ ՄԱԿ-ը չի ղեկավարում մի տարածաշրջան` Անվտանգության Խորհրդի բանաձեւի համաձայն: Քանի որ ոչ մի այլ տեղ նման բան չկա, ակնհայտ է, որ տվյալ դեպքը նախադեպ չէ՚,- ասել է Դենիել Ֆրիդը:

 ՙՄենք կարծում ենք, որ Կոսովոն նախադեպ չէ ոչ Հարավային Օսեթիայի, ոչ Աբխազիայի, որ Մերձդնեստրի, ոչ Կորսիկայի, ոչ էլ Տեխասի համար: Ոչնչի համար: Մենք շարունակելու ենք պնդել դա: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի դա չօգտագործվի որպես նախադեպ, եւ մենք հույս ունենք, որ Ռուսաստանն այնպես կանի, որ դա չդառնա նախադեպ: Եթե նրանց մտահոգում է ապակայունացման վտանգը, նրանք պետք է աշխատեն մեզ հետ, այլ ոչ թե մի կողմից մտահոգվեն, իսկ մյուս կողմից` սիրախաղերով զբաղվեն անջատողականների հետ՚,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

 Դենիել Ֆրիդը նշել է, որ Ռուսաստանն ամուր հիմքեր ունի մտածելու Հարավային Կովկասում կայունության եւ բռնության հնարավոր բռնկումների վերաբերյալ: ՙԲնական է, մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր օրակարգի շուրջ, սակայն մեզ երբեմն զարմացնում է, որ Ռուսաստանն աջակցում է որոշ անջատողական անկլավներին՚,- ասել է դիվանագետը:

 ՙՄենք երբեք սիրախաղերով չէինք զբաղվի Ռուսաստանի անջատողականների հետ, դա կտրականապես բացառվում է: Եթե Ռուսաստանի որեւէ անջատողական խումբ սկսի պահանջներ դնել` հիմնվելով կոսովյան դեպքի վրա, մենք անմիջապես կմերժենք դրանք: Մենք անվերապահորեն աջակցում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությանն ու նույնն էլ ակնկալում ենք նրանից Վրաստանի եւ Մոլդովայի վերաբերյալ՚,- ասել է Դենիել Ֆրիդը:

 ՙՅուրաքանչյուր երկիր ունի իր հիմարները, եւ Հարավային Կովկասում այդ հիմարները կարող են շատ վնասներ հասցնել: Սակայն դա արդարացում չէ, քանի որ հիմարներ կան բոլոր կողմերի մոտ: Պատասխանատու կառավարությունները պետք է աշխատեն միասին, որպեսզի զսպեն հիմարներին մեզ վատ իրավիճակների մեջ ներքաշելուց: Մենք ցանանում ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ նպատակով՚,- ասել է ամերիկացի դիվանագետը:
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new

Համաձայնեք, որ խայտառակությունը պիտի սահման ունենա: Ինչպես կարող են հայ եւ հույն տերտերները քարերով ու ավելներով կռիվ սաքրել, սահման անցնելու պատճառով, Սուրբ ծննդյան օրերի շեմին... 50 հույն ու 30 հայ ու պաղեստինցի ոստիկանները նրանց մահակներով ծեծում են, պատկերացրեք տեսարանը...

Priests Scuffle Inside Bethlehem Church

BETHLEHEM, West Bank —  Robed Greek Orthodox and Armenian priests went at each other with brooms and stones inside the Church of the Nativity on Thursday as long-standing rivalries erupted in violence during holiday cleaning.

The basilica, built over the grotto in Bethlehem where Christians believe Jesus was born, is administered jointly by Roman Catholic, Greek Orthodox and Armenian Apostolic authorities. Any perceived encroachment on one group's turf can set off vicious feuds.

On Thursday, dozens of priests and cleaners came to the fortress-like church to scrub and sweep the floors, walls and rafters ahead of the Armenian and Orthodox Christmas, celebrated in the first week of January. Thousands of tourists visited the church this week for Christmas celebrations.

But the cleanup turned ugly after some of the Orthodox faithful stepped inside the Armenian church's section, touching off a scuffle between about 50 Greek Orthodox and 30 Armenians.

Palestinian police, armed with batons and shields, quickly formed a human cordon to separate the two sides so the cleaning could continue, then ordered an Associated Press photographer out of the church.

Four people, some with blood running from their faces, were slightly wounded.

http://www.foxnews.com/wires/2007Dec27/0,4670,PalestiniansClashingClergy,00.html

ԿՌԱՀԱԽԱՂ

  • Dec. 21st, 2007 at 8:54 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Կռահեք թե ով որ տեղում է: Գելափը հրապարակել է դեկտեմբերյան հարցման տվյալները: Դե առաջին տեղը պարզ է Սերժ Սարգսյան: Երկրորդը գրված է թե ով է: Երրորդ տեղում պիտի որ Արթուր Բաղդասարյանը լինի: Չորրորդը. իմ կարծիքով սաենսացիոն արդյունք է ցույց տվել Վահան Հովհաննիսյանը: Մնացածը չգիտեմ, երեւի Գեղամյան, Մանուկյան, ԼՏՊ եւ այլն...
Դուք ինչ կասեք...

ՋԵԿՆ ՈՒ ՄՈՒՀԱՄԵԴԸ

  • Dec. 20th, 2007 at 2:40 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Ահա եւ Անգլիայում  Ջեկի ու Մուհամեդի պատերազմը մոտենում է ավարտին: 2008 թվականին Անգլիայի պատմության մեջ առագին անգամ նորածինների ամենատարածված անունը կդառնա Մուհամեդը: Այսօր արդեն ամենատարածված Ջեկին մի քանի միավորով է զիջում Մուհամեդը: Դե ինչ, C'est la vie.

Mohammed is on track to become the most popular boys' name in England and Wales by next year.

The name was second only to Jack in 2007, which has been top for the last 13 years.

But there were just 385 more children called Jack and because of the high birth rate among Muslim families, the name is set to become the most popular boy's name by next year.

http://www.telegraph.co.uk/news/main.jhtml?xml=/news/2007/12/20/njack120.xml

ՆՈՐԻՑ ԲԼՈԳԻ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

  • Dec. 19th, 2007 at 7:45 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Հոկտեմբերին դեռ գրել էի, թե վստահ եմ, որ մի քանի տարի հետո հայկական բլոգները իրենց <տպաքանակով> կարող են մրցել այսօրվա հայկական թերթերի հետ եւ լուրջ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա: Մի քանի օր է ինչ կենդանի մատյանում նորից քննարկումներ են այն մասին, թե ինչ լեզվով պետք է գրել եւ արդյոք <հայրենասերը> պիտի ռուսերեն գրելու իրավունք ունենա, թե դա միայն <լիբերալի> մենաշնորհն է: Իրականում վստահ եմ, որ այդպիսի հարց չկա:  Յուրաքանչյուրը պիտի գրի եւ գրում է այն լեզվով, որին ավելի լավ է տիրապետում, կամ որը հարմար է համարում:

Ինձ հետաքրքրեց բանավեճի այն մասը, երբ ռուսերեն գրելու անհրաժեշտությունը բացատրվում է ընթերցողների քանակով: Նկատի է առնվոմ, որ ռուսերեն բլոգները ավելի շատ պոտենցիալ ընթերցող ունեն: Այո, միանշանակ համաձայն եմ եւ ողջունում եմ հատկապես նրանց, ովքեր իրենց առջեւ խնդիր են դրել հայկական թեմաների, Հայաստանի քարոզչությունը օտարալեզու ընթերցողների շրջանում:
Հասկանում եմ նաեւ նրանց, որվքեր ուղղակի օրագիր են վարում` պատմելու իրենց առօրյա անցուդարձը, դարդն ու ցավը... Այդ դեպքում էլ վատ չի երբ շատ ընթերցող ունես, ի վերջո էդ տեսակ դարդուցավը համամարդկային է:

Ինձ, ճիշտն ասած. էս գործում լրիվ ուրիշ հարցեր են հետաքրքիր: Ես ուզում եմ ականատեսը լիենել հայկական բլոգ-ոլորտի որպես այլընտրանային լրատվամիջոցի կայացման: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ հեռուստատեսային վերլուծական ծրագրերը կանչելու են հայտնի բլոգերնեին որպես էքսպերտ այս կամ այն թեմայի մասին խոսելու, մամուլի տեսությունը ընդրկելու են բլոգները եւ այլն:

Եվ հենց այս պատճառվ այս տեսակի բլոգները պիտի հայերեն լինեն, կամ գոնե ուղղված լինեն Հայաստանի քաղաքացիներին: Եվ հենց այս պատճառով այս բլոգները ռուս կամ այլազգի ընթերցողի կարիք չպիտի ունենան, որովհետեւ նրանք  Հայաստանում պիտի հասարակական կարծիք ստեղծեն, ներպետական կամ ներազգային պիտի լինեն, չէ որ <Առավոտը> կամ <Ազգը> ոտարներին գրեթե հետաքրքիր չեն, կամ գոնե իրանց առաջ խնդիր չեն դրել արտերկիրը:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ 39 ՄԻԱՎՈՐ

  • Dec. 18th, 2007 at 4:31 PM
oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Պարզվում է Հայաստանը լավ էլ էժան երկիր է:

Всемирный банк
опубликовал очередной доклад "International Comparison Program Preliminary Global Report Compares Size of Economies", согласно которому в 2005 году в мире было произведено товаров и услуг на сумму порядка $ 55 трлн. В докладе приводятся оценки валового внутреннего продукта (ВВП) для 146 стран, доля ВВП на душу населения, индекс ценового уровня, показывающего "дороговизну" или "дешевизну" страны.

При расчете уровня "дорогой страны" учитывалось, что если уровень цен превышает 100, то страна является "дорогой", если меньше 100 - то менее "дорогой". Среднестатистическим показателем в мире является 81 балл. В пятерку наиболее дорогих для проживания и бизнеса стран вошли Исландия (получила 154 балла), Дания, Швейцария, Норвегия и Ирландия. США заняли 20-е место в мире, уступив также Франции -115 баллов, Германии - 111 баллов, Японии и Великобритании (по 118 баллов). Ценовой показатель Армении равен 39 баллам, Азербайджана - 35, Грузии - 41, России - 45, Казахстана - 43, Белоруссии - 36, Молдавии - 35, Турции - 64, Украины - 33, Ирана - 30.

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. http://siteresources.worldbank.org/ICPINT/Resources/ICP-report-prelim.pdf

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new
Կենդանի Մատյանի հայկական սեգմենտում լիբերալների եւ ազգայնականների միջեւ սկսված <քաղաքացիական պատերազմը> հիշեցրեց ինձ ադրբեջանցի կինոռեժիսոր Վագիֆ Մուստաֆաեւի "All for the best"(<Ամեն ինչ դեպի լավը>, "Все к лучшему") կարճամետրաժ ֆիլմի մասին: Ֆիլմը ի սկզբանե ասեմ շատ վեճերի տեղիք է տվել Ադրբեջանում ու արժանացել է մրցանակների միջազգային կինոփառատոններում:

Կինոնկարը ստեղծված է վրացական կարճամետրաժ կոմեդիաների տիպով, կամ եթե ուզում եք  հայկական <Ոսկե ցլիկի>: Հենց սկզբից շոկ եք ապրում որովհետեւ չեիք կարող ակնկալել, որ ադրբեջանում կարող էին նկարել կոմեդիա այն մասին թե ինչպես չեն կարողանում կիսել ճակատում զոհված <ադրբեջանցի զինվորի> դագաղը: Վերանալով ֆիլմի քաղաքական ենթատեքստից կարելի է ասել, որ ցնցող կոմեդիա է: Բայց չեմ ուզում պատմել սյուժեն, կնայեք ում հետաքրքիր է...
Ինչու հիշեցի այս ֆիլմի մասին: Հեղինակը` Վագիֆ Մուստաֆաեւը հիմա փոխնախարար  է, ու բնականաբար չէր կարող ֆիլմում քաղաքական ենթատեքստ չդնել, ու մեսիջն էլ ուղղված է միջազգային հանրությանը. տեսեք թե ինչ ԼԻԲԵՐԱԼ, քաղաքակիթ ու բարի ժողովուրդ են ադրբեջանցիները...

oldest, bush, water, old, big, dead, tigran, nose, new



Poll #1107517 Ապագա վարչապետը
Open to: All, results viewable to: All

Ռոբերտ Քոչարյանը կդառնա արդյոք ՀՀ վարչապետ նախագահական ընտրությունից հետո

View Answers

Այո
5 (38.5%)

Ոչ
8 (61.5%)




Նկատի ունենալով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում քաղաքական իրադարձությունները շատ հաճախ կրկնում են միմյանց, այդ առթիվ առաջարկում եմ այս քվեարկությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր համաձայնել է ստանձնել վարչապետի պաշտոնը` եթե առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մարտի սկզբին կայանալիք ընտրությունների արդյունքում դառնա նախագահ:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը կարծիք է հայտնում, թե այս հայտարարությունը «եւս մեկ անգամ հաստատում է, որ Մեդվեդեւը կընտրվի նախագահ»:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում Պուտինը հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում մտադիր չէ վերափոխել իշխանության բաժանումը նախագահի եւ վարչապետի միջեւ: Այժմ Ռուսաստանում վարչապետը շատ ավելի թույլ դերակատար է, քան նախագահը:

Հ.Գ. Շնորհակալություն Ուզողին` տեխնիկական աջակցության համար

Latest Month

February 2008
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars